«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել։ Քննարկում են տարբեր կառույցներ, խորհուրդներ ձեւավորելու հարցը, որոնք կվերահսկեն գործընթացը բոլոր ուղղություններով։
Վերջերս ձեւավորված համակարգող խորհուրդը, որի պատասխանատուն Կարեն Բեքարյանն է, առաջիկայում կընտրի այլ պատասխանատուների, որոնք փոքր խմբերի գործունեությունը կկանոնակարգեն: Ասենք, մեկը կհամակարգի պայքարի «խոսնակների» գործունեությունը եւ կզեկուցի համակարգող խորհրդին, որ վերլուծություններ արվեն։ Մյուսը երիտասարդական խմբերի իրազեկման աշխատանքները կկանոնակարգի եւ այլն։
Բագրատ սրբազանը մտադիր է նաեւ քաղաքական խորհուրդ՝ խորհրդակցական մարմին ձեւավորել, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ իրենց խորհուրդներով կաջակցեն շարժման ակտիվին»: