Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը որոշելու ընթացակարգ կսահմանվի. «Փաստ»

11/07/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «ՀՀ քաղաքացիության մասին», «Փաստաբանության մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքներում։ Նախագծերի ընդունման պարագայում ակնկալվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացում, օրենքով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը որոշելու ընթացակարգի սահմանում, պարտականությունների օրենսդրական ամրագրում, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների երաշխավորում։

Նշվում է, որ «Քաղաքացիություն չունեցող անձանց (ապատրիդների) կարգավիճակի մասին» 1954 թ.-ի սեպտեմբերի 28-ի և «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ.-ի օգոստոսի 30-ի ՄԱԿ-ի կոնվենցիաներն Հայաստանի համար ուժի մեջ են մտել դեռևս 1994 թ.-ին, սակայն մինչ օրս մեր երկրի ստանձնած որոշ պարտավորություններ պատշաճ կերպով չեն կատարվել: Քաղաքացիություն չունեցող անձի (ՔՉԱ) կարգավիճակի որոշման համար պետությունը պետք է սահմանի հստակ ընթացակարգ, սակայն մինչ օրս որևէ օրենսդրական ակտով նման ընթացակարգ սահմանված չի եղել: Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ ՆԳՆ միջոցառումների ցանկի 8-րդ կետով Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական կատարելագործելու նպատակով նախատեսվել է առանձին միջոցառում՝ «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի ընդունում։

Նախագծում նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվում էր քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճ, ինչով պայմանավորված 2019 թ.-ին Փախստականների գլոբալ ֆորումի ընթացքում Հայաստանը ստանձնել է հանձնառություններ, մասնավորաբար՝ ուսումնասիրել, վեր հանել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել քաղաքացիություն չունեցող անձանց թվի կտրուկ աճի համար, գծագրել խնդիրները, ոլորտի հիմնական մարտահրավերները և դրանց լուծման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, իրականացնել գործուն քայլեր, վերանայել օրենսդրությունը՝ հիմնել իրավական անհրաժեշտ մեխանիզմներ, հիմքեր ՔՉԱ թիվը նվազեցնելու և նրանց իրավունքների իրացումը երաշխավորելու, ընդունել իրավական ակտ, որը կկանոնակարգի քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման համար հստակ ընթացակարգ:

Հանձնառություններից երկուսն ամբողջությամբ կատարվել են, նախագծի նախապատրաստումը միտված է 3-րդի իրականացմանը, որը մեկ միասնական իրավական ակտում կներառի քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը որոշելու գործընթացը, քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով լիազոր մարմինների գործառույթները, կսահմանի այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիները մտադիր են մինչեւ վերջ գնալ. Որոշել են դիմել դատարան․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Սրբազան շարժումն ակտիվ ներքին վերադասավորումների է անցել. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական