Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»

23/11/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ Փաշինյանի «փափագն» է. նա ցանկանում է միշտ լինել քննարկումների առաջին պլանում՝ դրական թե բացասական: Նրա այս քայլերի համար նշվում են տարաբնույթ պատճառներ: Դրանցից մեկն այն է, որ այդ փոփոխությունները նպատակ ունեն ոչ թե բարելավել կառավարության աշխատանքն ու բարձրացնել արդյունավետությունը, այլ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ, այսինքն՝ «ցարը լավն է, բոյարներն են վատը»: 

Ի դեպ, սա Նիկոլ Փաշինյանի համար նորություն չէ: Նա պարբերաբար դիմում է այս «գործիքին»: «Փաշինյանը գիտակցում է, որ ունի ցածր վարկանիշ ՀՀ քաղաքացիների շրջանում. արտաքին և ներքին քաղաքական բոլոր ոլորտները տապալված են։ Հարկերն ու տուրքերը բարձրանում են, տնտեսությունն աստիճանաբար գնում է դեպի վերջնական կոլապս։

Հանրությունը դժգոհ է ինչպես սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից, որի պատասխանատուն Փաշինյանն է, այնպես էլ արտաքին քաղաքականությունից։ Փաշինյանը կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական օրակարգ՝ Արցախը հանձնված է, բանակը կրճատվում ու թուլացվում է, Բաքվի պահանջները հերթով կատարվում են, հաջորդն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» զիջումն է Բաքվին և Անկարային»,-անդրադառնալով այդ թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու հավելում, որ, դրան զուգահեռ, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից ՌԴ-ի նկատմամբ. «Հեծանիվի սիրահար վարչապետը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները՝ Արևմուտքի պատվերն իրականացնելով»։ 

Եվ, ըստ հեղինակների, այս ամբողջ ներքաղաքական և արտաքին քաղաքական աղետի ֆոնին Փաշինյանը ցանկանում է ողջ պատասխանատվությունը տապալված ոլորտների համար ուղղել թիմի ուղղությամբ. «Փաշինյանն իբր դժգոհ է թիմից, իրականում պաշտոնից հեռացվածներն արդեն իսկ ստացել են նոր պաշտոններ կամ ստանալու են նոր պաշտոններ։ Փաշինյանը նոր կադրեր է բերել, սակայն այդ կադրերն իրենց պրոֆեսիոնալ մակարդակով և ունակություններով ոչնչով չեն տարբերվում հեռացված կադրերից։ ՀՀ բյուջեն դատարկ է, և ինչքան էլ Փաշինյանը մի նախարարին կամ պաշտոնյային փոխարինի մյուսով, խնդիրները չեն լուծվելու, քանի որ արտաքին պարտքը 13 միլիարդի շեմին է մոտեցել, իսկ դատարկ բյուջեով անգամ վունդերկինդը ոչինչ չի կարող անել ոլորտն ոտքի հանելու համար»: 

Շատերն են կարծում, որ Փաշինյանի կադրային քաղաքականությունը սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու ծրագիր է, կամ, ինչպես նշում են շատ օգտատերեր, «շուստրիություն»։ Այս տեսակետն ունի նաև նշյալ ալիքը՝ համաձայն լինելով այն կարծիքին, որ առաջիկա ընտրությունների համատեքստում այսպիսի ներքաղաքական շոուներով Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ աշխատանքի իմիտացիա է ցուցադրում։

Այդուամենայնիվ, ըստ հեղինակների, կադրային ոչ մի փոփոխություն չի կարող փոխել հանրության ատելությունն ու դժգոհությունը քպական թիմից. «ՔՊ-ն դիլետանտական քաղաքական թիմ է, և նրանք ի վիճակի չեն հայոց պետականությունը հանել այն ճահճից, որի հեղինակներն իրենք են։ ՀՀ-ն ունի մեկ փրկություն՝ օր առաջ Փաշինյանի և թիմի հեռացումն ու պետականամետ և պրոֆեսիոնալ թիմի իշխանության գալը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ովքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական