Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահանջում ենք ՔՊ-ից Ալեն Սիմոնյանի վարքը քննել եւ գնահատական տալ. 7 ՀԿ-ներ․ «Ժողովուրդ»

06/11/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Նոյեմբերի 4-ին, «Mediahub.am» լրատվական կայքի խմբագրությունն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարից նամակ է ստացել՝ լրատվամիջոցի թղթակից Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում դադարեցնելու մասին։ Պատճառը հոկտեմբերի 31-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած սկանդալային ընդհարումն է, որը լուսաբանվել է մի շարք ԶԼՄ-ներում։

Ըստ այդ հրապարակումների՝ երբ ԱԺ շենքում լրագրողը մոտեցել է խորհրդարանի ղեկավարին՝ մեկնաբանություն վերցնելու նպատակով, նրանց շփումը սկզբում ընթացել է կատակներով, սակայն հետո զրույցը վերածվել է փոխադարձ մեղադրանքների, իսկ ավելի ուշ՝ փողոցային բառապաշարով լեզվակռվի։ Կոնֆլիկտը կասեցվել է անվտանգության աշխատակիցների միջամտությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ վերջին տարիներին Ազգային ժողովում հաճախակի են դարձել նման միջադեպերը, երբ պատգամավորների և լրագրողների միջև լարված հարաբերություններում հատվում են քաղաքակիրթ հարաբերությունների սահմանները, և գործնական շփումները վերածվում են անթույլատրելի վեճերի՝ անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորումներով։

Հատկանշական է նաև, որ նման կոնֆլիկտներից հետո, որպես կանոն, պատասխանատվության են ենթարկվում միայն լրագրողները՝ զրկվելով ԱԺ-ում հավատարմագրումից։ Իսկ անպարկեշտություն, ագրեսիվություն դրսևորող ու պատգամավորական էթիկան կոպտորեն խախտող խորհրդարանականների համար նման միջադեպերը մնում են անհետևանք։ Այդպես եղավ նաև այս անգամ։

Նկատելի է, որ ԱԺ աշխատակազմը Վահե Մակարյանին հավատարմագրումից զրկելիս ջանացել է իրավական հիմնավորումներ բերել դրա համար՝ հղում կատարելով ՀՀ ԱԺ լրագրողների հավատարմագրման կարգին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքին։ Մինչդեռ, այդ նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «․․․լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»:

Վահե Մակարյանը նախորդ մեկ տարվա ընթացքում որևէ գրավոր նախազգուշացում չի ստացել, մինչդեռ ԱԺ աշխատակազմը մեկ միջադեպում արհեստականորեն երկու խախտում արձանագրելով՝ թույլ է տվել ինքնիրավչություն և խախտել է օրենքը։

Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ մենք պահանջում ենք․

ԱԺ աշխատակազմից՝ անհապաղ վերականգնել լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում,
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ շտապ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց, քննարկման առարկա դարձնել վերոհիշյալ միջադեպը և հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ

Հաջորդ գրառումը

ՔՊ-ականներից ո՞ւմ կկանչեն դատարան եւ ինչո՞ւ. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ականներից ո՞ւմ կկանչեն դատարան եւ ինչո՞ւ. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական