Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւմ դեմ են նման «մերձեցումները». «Փաստ»

08/02/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունվարի կեսերին ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ոչ անհայտ Տոյվո Կլաարի ուղեկցությամբ Հայաստան էր այցելել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, ապա հունվարի վերջին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ամփոփել էր արդյունքները: Խավիեր Կոլոմինան հանդիպել էր Հայաստանում իշխող ռեժիմի գրեթե բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած Սուրեն Պապիկյանով, այցը գնահատել է «ընդհանուր առմամբ, լավ, շատ էական»: Ուղիղ խոսքով՝ ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչն ասել է.

«Մենք շատ գոհ ենք Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից: Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել: Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը»: Շատ ավելի ուշագրավ է Կոլոմինայի մեկ այլ ձևակերպում. «Մենք այժմ աշխատում ենք անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագրի (ITPP) վրա՝ բավականին հավակնոտ նպատակներով։ Մենք աշխատում ենք վերապատրաստման հնարավորությունների վրա։ Երկու տարի առաջ՝ հիմնականում պատերազմից հետո, համագործակցությունը մի տեսակ սառեցված էր, և այս քայլերը, այս տեղաշարժը շատ բովանդակային է»:

Ասվածից պարզ է դառնում, որ անկախ այն բանից, թե ինչ մանևրումներ էր անում Փաշինյանը Ռուսաստանում, իրականում սերտորեն մերձենում է ՆԱՏՕ-ի հետ: Շատ փորձագետների կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի հետ մերձենալով՝ Հայաստանը ավելի է ներքաշում արկածախնդրության մեջ: Ավելին, ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները արդեն իսկ այս հայտարարությունները գրեթե միաձայն նշում են, որ ՆԱՏՕ-ն «հրապուրում» է Հայաստանին, ինչի նպատակը մեկն է՝ հարվածել Ռուսաստանին: Առավել ևս, որ ՆԱՏՕ-ն չի էլ թաքցնում, թե հատկապես ում, որ երկրի դեմ է նպատակաուղղված լինելու Հայաստանի հետ իրենց համագործակցությունը:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն առանձնակի խանդաղատանքով է արտահայտվում տարածաշրջանում իրենց միակ դաշնակից Թուրքիայի և նրա դերակատարման վերաբերյալ: Ավելին, շատ պարզորոշ հասկացնում է, որ եթե Հայաստանը մերձենում է ՆԱՏՕ-ին, ապա պարտադիր պիտի ընդունի Թուրքիայի գերիշխանությունը իր նկատմամբ: Դա ասվում է տողատակով, ոչ ուղղակի, բայց հասկացողը կհասկանա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահան Քերոբյանը գնդակը նետեց քննչական կոմիտեի դաշտ. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ՔՊ-ական պատգամավորների միջնորդությունը, ամենայն հավանականությամբ, չի բավարարվի. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ական պատգամավորների միջնորդությունը, ամենայն հավանականությամբ, չի բավարարվի. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական