Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շիլաշփոթ դպրոցներում՝ նաև արվեստի առարկաների դասագրքերի հետ կապված. «Փաստ»

12/09/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս ուսումնական տարին ևս սկսվեց դասագրքերի հետ կապված քաոսով: Բացի որոշ դասագրքերի բացակայության հանգամանքից, մենք ստանում ենք նաև այլ դժգոհություններ: Մասնավորաբար, օրերս տեղեկություններ ենք ստացել, որ դպրոցներում 8-րդ դասարանի աշակերտներին բաժանել են «Կերպարվեստ» առարկայի դասագրքեր, ապա դրանք հետ են հավաքել և տրամադրել «Արվեստ» առարկայի դասագրքեր:

«Փաստը» գրավոր հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք ընդհանրապես հետ է կանչվել «Կերպարվեստ» դասագիրքը: Նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են. «Համաձայն հանրակրթության պետական չափորոշչի՝ «Արվեստ և արհեստ» բնագավառի շրջանակում դպրոցները հնարավորություն ունեն 8-րդ դասարանի ուսումնական պլանում ընդգրկել «Արվեստ» կամ «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաները՝ սեփական ընտրությամբ: Նշված առարկաների դասագրքերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով երաշխավորվել են գործածության, տպագրվել և բաշխվել են հանրակրթական ուսումնական հաստատություններին»:

Միայն թե այդպես էլ անհասկանալի է մնում՝ ի՞նչ իմաստ ուներ առանձին «Կերպարվեստ» կամ «Երաժշտություն» դասագրքեր հրատարակել, ինչո՞ւ պետք է աշակերտները ծանոթանան արվեստի միայն այդ ճյուղերի հետ, առավել ևս, եթե հրատարակվել է նաև «Արվեստ» դասագիրքը, որն ավելի ընդգրկուն պատկերացում է տալիս արվեստի բոլոր բնագավառների մասին: Ընդ որում, մինչև 7-րդ դասարանը ներառյալ աշակերտներն անցնում են «Երգ-երաժշտություն» առարկան: Չնայած նախարարությունից նշում են, որ դպրոցները հնարավորություն ունեն ընտրել այդ գրքերի միջև, մենք ունենք տեղեկություններ, որ դպրոցների մեծ մասում դասավանդվում է հենց «Արվեստ» առարկան:

Այսինքն, «Կերպարվեստ» դասագրքի վրա (նույնը կարելի է ասել նաև «Երաժշտություն» դասագրքի մասին) իզուր ծախս է արվել: Տպավորություն է, որ «կեսից» վերջապես հասկացել են, որ անիմաստ է արվեստի առանձին ճյուղ ընդգրկող դասագիրք ունենալ, բայց դրանք արդեն հրատարակված են եղել, ու միակ ելքը մնացել է դպրոցների «ընտրելու» տարբերակը: Իսկ եթե իսկապես «այլընտրանքային» գրքեր են հրատարակվել՝ այդքան ծախս կատարելով, ապա նման որոշումը, շատ մեղմ ասած, զարմանքի տեղիք է տալիս»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ քաղհալածյալներ. Փաշինյանը խաբել է. մաս 215. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Նախկին թաղապետը՝ ՀՌՀ թեկնածու. ՔՊ-ն «դաբրո» է տվել.«Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը. «Հրապարակ»

05/06/2026
Մամուլի տեսություն

Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»

04/06/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026
Մամուլի տեսություն

Նույնիսկ զինծառայողներ են բերվել` քաղաքացիական հագուստներով. «Հրապարակ»

28/05/2026
Հաջորդ գրառումը

Նախկին թաղապետը՝ ՀՌՀ թեկնածու. ՔՊ-ն «դաբրո» է տվել.«Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական