Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հրապարակ». Աջափնյակի մետրոյի կառուցմանը գործարարների՞ն են որոշել ներգրավել

20/01/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա կառավարության նիստ»,- կառավարության՝ հունվարի 18-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ, խոսքն ուղղելով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվեց, թե իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը:

«Մենք ունենք արդեն «Աջափնյակ» մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է, եւ փորձաքննություններ իրականացնելուց հետո, նաեւ համալիր փորձաքննություն իրականացնելուց հետո, կարծում եմ, որ մենք կարողանալու ենք Ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը, եւ այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար՝ 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել: 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք»,- պատասխանեց Ավինյանը: 

Հիշեցնենք, որ արդեն մոտ 5 տարի է՝ իշխանությունն «Աջափնյակ» կայարանն ավարտին հասցնելու մասին է խոսում, սակայն այդպես էլ այն կյանքի չի կոչվում, այլ մայրաքաղաքի ընտրությունների ժամանակ դառնում է փիառ-թեմա, որը ներկայացնում են գրեթե բոլոր թեկնածուները՝ խոստանալով ավարտին հասցնել: Ընդ որում, այդ կայարանի կառուցման աշխատանքների մեծ մասն իրականացվել է սովետական տարիներին, եւ հիմա պետք է ընդամենը ավարտին հասցվի կիսատը։

Մենք տեղեկացանք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է «Աջափնյակ» կայարանի կառուցման ծախսերին մասնակից դարձնել հայրենի գործարարներին՝ նրանցից ոմանց «վզին դնելով» այդ կայարանի կառուցման համաֆինանսավորման գործը: Մեր տեղեկություններով` գործարար Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի սեփականատիրոջն են առաջարկել ներդրում անել՝ 20 միլիոն դոլարի չափով, եւ նա կարծես թե համաձայնել է, այլ գործարարների ներգրավելու ծրագրեր էլ կան։ 

Երեւանի քաղաքապետարանից «Հրապարակի» այն հարցին, թե կա՞ նման ծրագիր, որ գործարարները ներգրավվեն «Աջափնյակ» կայարանի կառուցմանը, խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ չունի նման տեղեկություն։ «Ես կճշտեմ` հասկանալու համար՝ առհասարակ կա՞ նման պրակտիկա, թե՞ չկա: Մինչ այս պահը որեւէ նվիրատվություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հետագային, դա նույնն է, որ ասենք` վաղը կարող է հրդեհ լինել: Ես ի՞նչ կարող եմ ասել, կլինի՞ հրդեհ, թե՞ ոչ», – ասաց Կոստանյանը: Իսկ ի՞նչ միջոցներով է քաղաքապետարանը պատրաստվում կառուցել «Աջափնյակ» կայարանը։ «Դեռեւս հստակ չէ, քննարկման փուլում է, դեռ որոշում չկա»,- նշեց նա: Ամեն դեպքում՝ Աջափնյակի կայարանի կառուցումը հրդեհ հանգցնել չէ, այլ երկարաժամկետ մի ծրագիր, որ Ավինյանի նախընտրական խոստումների մեջ է մտնում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

290 միլիոն տարեկան սողունի կաշի է հայտանաբերվել

Հաջորդ գրառումը

«Ժողվարչապետը»՝ ժողովրդից վախեցած․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

«Ժողվարչապետը»՝ ժողովրդից վախեցած․ «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական