Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

290 միլիոն տարեկան սողունի կաշի է հայտանաբերվել

Գիտնականների միջազգային խումբն ԱՄՆում հայտնաբերել է սողունների՝ մոտ 286 մլն տարի առաջվա քարացած կաշի։ «Current Biology» ամսագրում տպագրված գիտական հոդվածից տեղեկանում ենք, որ բրածոները հայտնաբերել են սիրողական հնէաբանները՝ ԱՄՆ Օկլահոմա նահանգի Ռիչարդս Սփուր քարանձավում:

«Նմուշները ցամաքային սողունի վերնամաշկի են նման։ Առաջին հայացքից՝ կոկորդիլոսի կաշի են հիշեցնում»,- գրել է ամսագիրը։

Ըստ գիտնականների՝ մոտ 286-289 մլն տարեկան սողունը պատկանում է պալեոզոյան դարաշրջանին։

Գտածոն առնվազն 18 միլիոն տարով ավելի հին է, քան նախկինում ուսումնասիրված մյուս բոլոր նմուշները:

ՍՎ