Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կրթվելը նորաձեւ է» ՀԿ-ն բարեգործություն է անում․ նրան ձայնագրող ու արգելող չկա. «Հրապարակ»

23/04/2026
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական բուռն գործունեություն է ծավալել։ Ընտրություններից առաջ նորանոր ծրագրեր է իրականացնում, փողեր է, որ բաժանում է։ «Հաջողակից՝ սկսնակ» ծրագրով գործարարներին է աջակցում, դրամաշնորհներ է բաժանում բիզնեսին, 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամության կարգ ձեռք բերածներին ու նրանց ծնողներին է ՔՊ-ի կողմը գրավում` «ֆինանսավորում», հավանաբար գիտակցելով, որ սա ամենադժգոհ զանգվածն է։ Մարզերում կանանց ակումբներ է բացում, որտեղ անվճար յոգա են պարապում: Հավանաբար, այդ յոգայի սրահները շուտով ՔՊ քարոզչության ոչ պաշտոնական կենտրոններ կդառնան։ Նաեւ լրագրողներին է կաշառում։ Այս վերջինը Աննա Հակոբյանի նոր նախաձեռնություններից է։

14 լրագրողի ապրիլի 13-15-ը «Իմ քայլը» տարել է Փարիզ՝ հաղորդակցության ու հանրային կապերի դասընթացի մասնակցելու։ Սա բարեգործական ծրագիր է լրագրողների համար, որոնք չգիտեմ հնարավորություն ունեցե՞լ էին Փարիզում պտտվելու, թե՞ ոչ: Նրանցից ոմանք դժվար թե: Բայց մինչ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվին Փարիզ ուղարկելը, ժուռնալիստներին «պատվիրաններ» են փոխանցել՝ լինել առավելագույնս պարտաճանաչ, լիարժեք օգտվել այս հնարավորությունից, չէ՞ որ ծրագրի իրականացման համար հիմնադրամը փող է ծախսել, որ երկրի «լրատվական ոլորտը զարգանա»։

Ինչպեսեւ սպասելի էր, Փարիզ գնացողները հիմնականում կա՛մ նիկոլական են, կա՛մ ոչ մեկի խերին ու շառին չխառնվող լրագրողներ, ինչպես, ասենք, Հոգեւոր մշակութային հեռուստաընկերությունը: Փարիզ գնացածների ցանկում պրոիշխանական «Նոր Հայաստանի», Հանրային ռադիոյի (2 հոգի), «Շանթ» հեռուստաընկերության (5 հոգի), «Հայկական ժամանակի», Հանրային հեռուստաընկերության, «Սյունիք» հեռուստաընկերության աշխատողներն էին: Վերջինիս հովանավորը Զանգեզուրի կոմբինատն է, որի մեծ փայատերերից է պետությունը: Նաեւ քիչ հայտնի ԶԼՄ-ներ կան։ Օրինակ, «Զրույց» թերթը, որի մասին անգամ արհեստական բանականությունը տեղեկություն չուներ։

Չնայած թերթի ներկայացուցիչ տնտեսվարողների թեմաներով տարբեր թերթերի թղթակցած Կարինե Սարգսյանին մենք էլ ենք ճանաչում․ ժամանակին «Հրապարակին» էր փորձում թղթակցել, բայց ոչ այնքան հաջող։ ambion.news լրատվականի խմբագիր Հասմիկ Վիրաբյանին մենք բոլորովին այլ իմաստով գիտենք լուսաբանել ենք նրան առաջադրված շորթման, թե խարդախության մեղադրանքն ու դատավարությունը։ Հասմիկ Վիրաբյանին կալանավորել էին, ապա վարչական հսկողություն էր կիրառվել` մանկահասակ երեխաներ ունենալու հիմքով։ Աննայի ֆոնդի օգնությամբ Փարիզ այցելած թերեւս միակ ոչ իշխանական ԶԼՄ-ն, որի ներկայացուցիչը մեկնել է Փարիզ, «Փաստ» օրաթերթն է, ոչ անհայտ վանաձորցի լրագրող Ադրինե Թորոսյանով։

Եռօրյա դասընթացի ժամանակ կատարելության ձգտող այս խմբակի մասին պատմող հաղորդագրության մեջ ասված է, որ դասընթացի առանցքային թեմաներից են լինելու քաղաքական եւ սոցիալական գործընթացների վերլուծությունն արտաքին ու ներքին դիտանկյուններից, ինչպես նաեւ՝ հասկանալը policy cycle-ի տրամաբանությունը՝ ով եւ ինչպես է ձեւավորում օրակարգը։ Խմբի անդամները Փարիզից առաջ մտքեր են արտահայտել լրագրության մասին։ Նրանցից մեկն ասել է, որ նույնիսկ լռությունն ուժ ունի մեդիայում, մյուսն էլ, թե լրագրողի դերը չի սահմանափակվում միայն իրականությունը փոխանցելով, այն նաեւ կարող է նպաստել ցանկալի իրականության ձեւավորմանը։ Այնքան դիպուկ է, կարծես հենց ՔՊ-ական լրատվության մասին ասված լինի:

Արդյո՞ք «Կրթվելը նորաձեւ է»-ի եւ «Իմ քայլի» թվարկված կազմակերպության այս ծրագրերն ընտրակաշառք չեն։ Արցունքն աչքին ծեր տատիկին, որը լալիս էր, թե լողանալու տեղ չունի, վարչապետն ասաց, որ չի կարող ոչ մի բանով օգնել, դա կդիտվի որպես ընտրակաշառք։ Իսկ գործարարներին, լրագրողներին, երիտասարդներին, կանանց տարբեր խմբերի ընտրությունից առաջ նմանատիպ լավությունների մասին խոսելն անգամ ընտրակաշառք է դիտվում։ Վարչապետի կնոջ արածը բացահայտ բարեգործություն է: Ստացվում է նրան կարելի է ամեն ինչ․ վարչապետից բաժանվի, թե չբաժանվի, դաչաներում ապրի, թե վարձով տանը։

Ի դեպ, տեղեկություն ունենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ առաջարկել են, որ «Իմ քայլը» հիմնադրամն այս փուլում չգործի օրենքի տառը պահեն, անգամ առաջարկել են ժամանակավորապես փակել, սական Աննա Հակոբյանը դեմ է եղել։ Փետրվարի 27-ին նա հայտարարեց Նիկոլից բաժանվելու մասին, անգամ ասաց, որ հնարավոր է իր դեմ քրեական գործ հարուցեն: Մեկ շաբաթ անց «Կրթվելը նորաձեւ է» շարժմանը իրավական կարգավիճակ տվեցին գրանցելով այն որպես հասարակական կազմակերպություն։

Հիմնավորման մեջ նշել էին Աննա Հակոբյանի ամուսնալուծվելու հանգամանքը. «Ներկայում, ելնելով այն իրողությունից, որ շարժման հիմնադիրն այլեւս առաջին տիկնոջ կարգավիճակ չունի, նպատակ ունենալով ինչպես պահպանել եւ զարգացնել շարժման ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները, այնպես էլ նոր թափ հաղորդել շարժման ընդլայնմանն ու առաջընթացին՝ կենտրոնական կոմիտեն լրամշակել է շարժման ռազմավարությունը եւ վերջինիս համահունչ՝ որոշել է ստեղծել «Կրթվելը նորաձեւ է» հասարակական կազմակերպություն»։

Թեեւ Հակոբյանը երբեք չի ունեցել առաջին տիկնոջ կարգավիճակ, որովհետեւ ամուսնությունը գրանցված չի եղել, եւ առաջին տիկին էլ նախագահի կինն է համարվում, ոչ թե՝ վարչապետի: Իսկ այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց Աննա Հակոբյանը վերադարձավ կառավարական առանձնատուն եւ առանց որեւէ բան բացատրելու ուղեկցում էր Փաշինյանին: Փաստորեն, Աննա Հակոբյանին կարելի է ՀԿ գրանցել եւ զբաղվել բարեգործությամբ, իսկ, օրինակ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, «Վետերանների միավորում» ՀԿ ղեկավար Գոհար Ղումաշյանին՝ ոչ:

Հակակոռուպցիոն դատարանը նրան մեղադրում է «բարեգործության արգելքը» խախտելու համար։ Մեղադրանքի հիմքն էլ մի կցկտուր ձայնագրություն է, որում նա ընդամենը զրուցում է մի տատիկի հեռուստացույց նվիրելու շուրջ։ Զրույցը դիտվել է հանցագործություն, իսկ Աննա Հակոբյանի կողմից լրագրողների, գործարար կանանց, այլ շահառուների միլիոններ տրամադրելը բարեգործության արգելքի խախտում չէ: Նա Փաշինյանի կինն է` նրան ամեն ինչ կարելի է:

«Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ ոգևորությամբ մեր ցուցակը ներկայացրել ենք. մեր շանսերը շատ դրական ենք գնահատում. «Միասնության թևեր» կուսակցության նախագահ

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. 4 տոկոսը նվազագույն շեմն է. «Միասնության թևեր»-ը գնում է իր ընտրողների ձայների հետևից. Լիպարիտ Դրմեյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. 4 տոկոսը նվազագույն շեմն է. «Միասնության թևեր»-ը գնում է իր ընտրողների ձայների հետևից. Լիպարիտ Դրմեյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական