Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ»

10/10/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե ինչ է կատարվում Թուրքիայում ու Ադրբեջանում, թե ինչ գաղափարախոսություն է հետևողականորեն իրականացվում այդ երկրներում, ընդ որում՝ ոչ միայն մեզ հետ կապված, պակաս էական չէ, քան այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի ներսում: Բավական է հետևել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների «Իրական Թուրքիա» նախագծի շրջանակում մատուցված թուրքադրբեջանական մեդիատիրույթի հիմնական ասուխոսի հերթական չափաբաժնին, կարելի է որոշակի եզրահանգումների գալ: Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում հիմնական քաղաքական հարցերից մեկը Էրդողանի վերջին ելույթն էր, որտեղ նա «մերկացրեց» սիոնիստական ծրագրերը՝ հայտարարելով, որ Նեթանյահուի ռեժիմը Պաղեստինից ու Լիբանանից հետո հարվածելու է Թուրքիային:

Ըստ որում, Թուրքիայում որոշակի շրջանակներ դա լուրջ վտանգ են համարում՝ նկատի ունենալով քրդական ապստամբներին Իսրայելի կողմից ռազմական ու տեխնիկական օգնության հնարավորությունները: Չի կարելի նաև բացառել, որ այդպիսով Թուրքիան ընդամենը հող է նախապատրաստում՝ Իսրայելի վրա նախահարձակ լինելու համար: Չնայած այդ ամբողջ հռետորաբանությանը, չմոռանանք, որ Թուրքիան ու Իսրայելը բավականին աշխույժ առևտրատնտեսական գործընկերության մեջ են: Նավթը չնայած բուրում է, բայց խիստ շահավետ է, որ Թուրքիան ու Իսրայելը այդ գործարքները մի կողմ դնեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանձնապես ուշադրություն գրավեց երկու հանգամանք: Առաջինը՝ Ալիևի հոխորտանքն էր…

ԱՄՆ-ին՝ Միացյալ Նահանգների հայամետ գործիչների կողմից պատրաստված հայտարարության վերաբերյալ: Ալիևը ԱՄՆ վարչակազմին երախտամոռ է անվանում՝ հիշեցնելով, որ երբ նրանց պետք էր, Աֆղանստան զենք ու տեխնիկա փոխադրում էին Ադրբեջանով ու ադրբեջանական իշխանության օգնությամբ: Ճիշտ է, Ալիևն էլ «մոռանում» է, որ իր կլանը դրանից ահռելի ֆինանսական ու քաղաքական կապիտալ էր ստանում, չհաշված՝ Աֆղանստանից թմրանյութերի էքսկլ յուզիվ «արտահանումը»: Ցեղասպանական ոճրագործություններ ու այլևայլ հակամարդկային դրսևորումներ ունեցած Ալիևը հայերին մեղադրում է… վանդալիզմի մեջ: Արդեն լրիվ բացեիբաց Փաշինյանի «կիրթ» գործընկերը խոսում է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ Հայաստան վերադառնալու, Սյունիքը, Սևանը (ոչ միայն) զավթելու մասին: Իսկ ի՞նչ կա Հայաստանում: Իսկ Հայաստանում փառատոններ են ու… հեծանիվ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գաղտնի հանդիպում Մոսկվայում եւ ստվերային գործընթացներ. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական