Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ելակային» «փիառն» ու մտածողությունը շարունակվում են. «Փաստ»

15/10/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն չորս տարի է, ինչ իշխանությունները հայտարարում են զինված ուժերում բարեփոխումների մեկնարկի մասին։ Եվ Փաշինյանի հրապարակային հայտարարություններին հայացք գցելու դեպքում կարող ենք արձանագրել, որ երկրի պաշտպանության հետ կապված գրեթե ամեն հարմար առիթի նա հայտարարում էր, թե բանակում մեծամասշտաբ բարեփոխումներ են սկսվել։ Իրականում, եթե զինված ուժերում խոշոր բարեփոխումներ լինեին, ապա մեր բանակն այսօր այնպիսի ծանր վիճակում չէր գտնվի, որ թշնամին երբ ցանկանում է, անարգել խախտում է Հայաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Բայց քանի որ զինված ուժերի համակարգում էական տեղաշարժ չկա, ապա իշխանություններին մնում է միայն հանրությանը իմիտացիաներով զբաղեցնելը։

Այդպիսի իմիտացիա է, օրինակ՝ եռամսյա հավաքները 25 օրով փոխարինելը։ Այդպես էլ անհասկանալի է մնում, թե շատ կարճ ժամանակ ընդգրկող հավաքներով կոնկրետ ի՞նչ խնդիր են ցանկանում լուծել։ Եթե իրապես երկրի անվտանգային պաշտպանությունը բարձրացնելու հարց է դրված, ապա միջոցառումների առավել համընդգրկուն փաթեթ պետք է գործարկվի։ Հետո էլ, ինչպես երևաց կառավարության վերջին նիստից, կանանց հավաքներ կարող են կազմակերպվել, ու դա, ամենայն հավանականությամբ, հանրությանը կներկայացնեն որպես ՀՀ պատմության մեջ աննախադեպ բարեփոխում։ Եվ իրոք, այդ ե՞րբ է եղել, որ Հայաստանում կանանց հավաքներ անցկացվեն։ Աննախադեպ չէ, բա ի՞նչ է: Թեկուզ այս իշխանությունների որևէ աննախադեպ «բարեփոխման» դեպքում պարզապես ուզում ես ասել՝ կլինի՞ դուք ոչինչ չանեք ու ավելի չավիրեք բոլոր ոլորտները, երկիրն՝ ընդհանրապես:

Մինչ իշխանությունները զբաղված են իրենց նախաձեռնությունների փիառով, բազմաթիվ պրիմիտիվ խնդիրներ կան, որոնք լուծված չեն։ Օրինակ՝ մինչ օրս անորոշ է, թե ինչ վիճակում են գտնվում մեր ապաստարանները, կամ եթե հանկարծ, Աստված մի արասցե, իրավիճակը սրվեց, և ավելի մեծ թվով Հայաստանի բնակավայրեր հարվածի թիրախում հայտնվեցին, արդյոք մեր երկրի բնակչությունը պատրա՞ստ է նման զարգացումների։ Հետո՝ հարցական է, թե կա՞ն, արդյոք, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հարկ եղած դեպքում թշնամուն հետ շպրտելու համար, օրինակ՝ թունելներ և անհրաժեշտ անցուղիներ, որոնք թույլ կտան արագ տեղաշարժվել և չհայտնվել անօդաչուների թիրախում։ Բացի այդ, բազմաթիվ հարցեր են առաջանում սպառազինության հագեցվածության հետ կապված։ Եվ այլն, և այլն: Բայց ամենազավեշտալին այն է, որ այսքանից հետ Փաշինյանը կառավարության նիստում լուրջ դեմքով հայտարարում է, թե այսուհետ զինծառայողները չպետք է որևէ կարիք ունենան, ո՛չ հացի, ո՛չ բնակարանի, ո՛չ սոցիալական ապահովության և այլն։

Ու ամենակարևորը՝ նա հպարտանում է, թե բանակում սննդի հարցը հենց իրենք են լուծել։ Այս ամենն անգամ մանրախնդրության աստիճանի է հասնում, քանի որ ցույց է տալիս բարեփոխումների մակարդակի աստիճանը։ Բարդ ռազմաքաղաքական դիրքում գտնվող երկրի համար բանակի սննդի հարցը, որքան էլ՝ կարևոր, պետք է լիներ երկրորդական, նույնիսկ տասներորդական խնդիր, որի լուծման մասին անգամ չպետք է հարկ լիներ կառավարության նիստում պետության ղեկավարի մակարդակով հայտարարություն անել։ Այստեղ է, որ ակամայից հիշում ենք բանակին մատակարարվող ելակի պատմությունը, որով փորձում էին մեծ քարոզչական փուչիկ ստեղծել, թե բանակում սննդի խնդիրը լուծվել է։ Ու հենց այդպես էլ ելակի մասին պատմություններով զինվորներին տարան ու կոտորեցին։ Մյուս կողմից՝ եթե այլ հարց չեն լուծել, ստիպված պիտի ամեն անգամ սննդից խոսեն։ Բայց պատերազմում մեր պարտության պատճառը սնունդը չէր, այլ այն, որ իշխանությունները երկու տարի շարունակ թիրախավորում և թուլացնում էին բանակը։ Վերաբերմունքի հարցը ևս կարևոր է։

Փաշինյանը իր թիմին չորս տարի շարունակ միլիոնավոր դրամների պարգևավճարներ է բաժանում, սակայն հիմա է միայն հիշել, որ զինվորականների աշխատավարձը ևս կարելի է բարձրացնել, բայց միայն ատեստավորման միջոցով։ Չենք ասում, թե նախկինում բանակում թերություններ չկային, իհարկե, շատ կային, բայց կարող էին դրանք ուղղվել, այլ ոչ թե զինված ուժերը քաոսի հասցվեին, երբ գործի գիտակները փոխարինվում էին կոմֆորմիստ կամակատարներով։ Հետո իրենց ամենակարևոր սխալն այն էր, որ Փաշինյանն ու իր թիմն ի սկզբանե դեմ էին «Ազգ-բանակ» հայեցակարգին, որի քննադատության ֆոնին էլ սկսեցին 2018 թվականի գարնան շարժումը։

Եթե ազգ-բանակի հայեցակարգը կայացած լիներ, զինված ուժերը և քաղաքացիները պատրաստված կլինեին անվտանգության մարտահրավերներին դիմակայելու, ու այսքան խղճալի վիճակում չէինք հայտնվի։ Բանակի բարեփոխումները արմատապես ձախողելու արդյունքում է, որ հիմա ունենք այս վիճակը, որ հիմա Փաշինյանն ընկել է միջազգային տարբեր ուժերի ոտքերը, աղաչում է, որ դատապարտեն և թույլ չտան Ադրբեջանի ագրեսիան։ Այնինչ, եթե հզոր զինված ուժեր ունենայինք, դրա կարիքն ուղղակի չէր լինի, կամ էլ Ադրբեջանը պարզապես չէր համարձակվի նոր հարձակում ձեռնարկել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապօրինի ծառահատման դեպք՝ Լոռիում

Հաջորդ գրառումը

Բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա․ «Ժողովուրդ»

19/06/2025
Մամուլի տեսություն

Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին. «Հրապարակ»

18/06/2025
Մամուլի տեսություն

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

14/06/2025
Մամուլի տեսություն

Փաշինյանը հրահանգել է թեժացնել պայքարը. «Հրապարակ»

12/06/2025
Հաջորդ գրառումը

Բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները...

ԿարդալDetails

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական