Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Վահագն Հովակիմյանն ինքն իրեն չընտրեր, չէր ընտրվելու ԿԸՀ նախագահ. Դիմելու են ՍԴ․ «Ժողովուրդ»

15/10/2022
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հոկտեմբերի 4-ին 18 հասարակական կազմակերպություններ Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում խիստ անընդունելի համարեցին՝ հայտարարելով․ «Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը եւ պահանջում ենք վերանայել առաջադրումը… Նրա նշանակումը կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժեւորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների»։

Հանրային կարծիքը խիստ կարեւորող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն, անտեսեց քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված խնդիրներն ու պահանջները՝ Վահագն Հովակիմյանին ընտրելով ԿԸՀ նախագահի պաշտոնում:

Պարզվում է՝ միայն ՔՊ-ականների հազիվ 65 ձայնով ընտրված Վահագն Հովակիմյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Այս մասով եւս ՀԿ սեկտորը նոր հայտարարություն է տարածել եւ դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին՝ անհրաժեշտություն համարելով ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ քննելու պատգամավորի շահերի բախման ակնհայտ փաստը:

Այս առիթով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Մենք թերեւս կգնանք ՀՀ սահմանադրական դատարան դիմելու ճանապարհով, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը ոչինչ չի տալու: Այս պահին մեր իրավաբանները աշխատում են դիմումի վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժողովրդավարական ցանկացած երկրում ամենակարեւոր ինստիտուտներց մեկն է, որի ձեւավորումը չպետք է խնդրահարույց լինի կամ կասկածներ առաջացնի:

Եթե Վահագն Հովակիմյանն ինքն իրեն չընտրեր, այդ պահին իրավիճակի դասավորվածությունն այնպիսին էր, որ Վահագն Հովակիմյանը չէր ընտրվելու ԿԸՀ նախագահ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ միակուսակցական դիկտատուրան իրենց համար առաջին պլանում է, եւ շահերի բախման ակնհայտ դրսեւորումների պայմաններում անգամ նրանք չեն խորշում կուսակցականին դարձնել անկախ կառույցի ղեկավար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ժողովուրդ». Մի քանի օր շարունակ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել Արցախի պատվիրակության ներկայացուցիչներին

Հաջորդ գրառումը

Արցախի ներդրումների հիմնադրամից Սամվել Բաբայանին 100 միլիոն դրամ է փոխանցվել. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Մամուլի տեսություն

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»

04/05/2026
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի ներդրումների հիմնադրամից Սամվել Բաբայանին 100 միլիոն դրամ է փոխանցվել. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական