Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անցել են ժամանակները, երբ կարողանում էինք Թուրքիայի հետ խոսել առանց նախապայմանների հարաբերություններ մեկնարկելու մասին. թուրքագետ

08/04/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների մասին պնդումներին հակառակ՝ թուրքական կողմից շարունակում են հնչել նախապայմաններ. օրինակ, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի՝ հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։

Այս ամենին զուգահեռ՝ Թուրքիան առիթը բաց չի թողնում հանդես գալ Հայոց ցեղասպանության ժխտողականության թեզերով: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, օրերս խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին, նշել էր. «Մենք կրկնում ենք մեր կոչն այս հարցի վերաբերյալ։ Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային պատմաբանների համար, համակերպվի արդյունքների հետ և չանհանգստանա այս առիթով։ Սակայն այս առաջարկի պատասխանն առայժմ չի եղել»:

«Անցել են ժամանակները, երբ մենք կարողանում էինք Թուրքիայի հետ խոսել առանց նախապայմանների հարաբերություններով գործընթաց մեկնարկելու մասին: Թուրքիան այսօր նախապայմաններից բացի՝ նույնիսկ հրահանգներ է տալիս, իսկ ՀՀ գործող իշխանությունները կատարում ենք դրանք,-168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների համատեքստին՝ նկատեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, ապա պարզաբանեց,- Արդեն ոչ թե պետություն-պետություն են խոսում, այլ՝ պետություն-անձ հրահանգներ են տրվում, և այդ պատճառով էլ Հայաստանի հանդեպ փոխվել է Թուրքիայի խոսույթը. երկու կողմերը հարաբերվում են՝ ինչպես տերն ու ստրուկը»:

Թուրքագետը ցավով արձանագրեց, որ այսօր ի չիք է դարձել Հայաստանի նախկին իշխանությունների և Սփյուռքի երկար տարիների աշխատանքը պահանջատիրության առումով:

Նա նշեց նաև, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն չպետք է սպասել Թուրքիայում նախագահական ընտրություններից:

«Թուրքիայի նման պետության համար ոչ մի նշանակություն չունի՝ ով է գալիս, ով է գնում, որովհետև Թուրքիան խորքային քաղաքականություն ունեցող պետություն է, և իր հազարամյա ծրագիրն ունի, որով էլ առաջ է գնում:

Ու եթե անգամ Էրդողանը գնա, ինչը հավանական չեմ համարում, և գա, օրինակ, Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ոչ մի բան էլ չի փոխվելու. ընդհակառակը՝ կարող է շատ ավելի վատ լինի: Բոլոր այն հայերը, որոնք միամտորեն կարծում են, թե Քըլըչդարօղլու՝ մոր կողմից հայ լինելու հանգամանքը կարող է նպաստել քաղաքականության ինչ-ինչ փոփոխության, թող իմանան՝ կարող է ավելի վատ լինի»,- հավելեց Տիրան Լոքմագյոզյանը:

Աղբյուր՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը 2 օրում Հայաստանին պատճառել է 817 միլիոն դրամի վնաս

Հաջորդ գրառումը

Հայաստանում պլանավորում են միավորել Ճգնաժամային կառավարման ակադեմիան և Ոստիկանության կրթահամալիրը

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում պլանավորում են միավորել Ճգնաժամային կառավարման ակադեմիան և Ոստիկանության կրթահամալիրը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական