Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անձնագրային համակարգում քաոս է. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

24/11/2023
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ, աղմուկ-աղաղակով հերթական անգամ երկարացվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչև կենսաչափական անձնագրերի համակարգին լրիվ անցում անելը։

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի անձնագրային համակարգում տիրող քաոսից, մասնավորապես՝ թե ովքեր, ինչպես և ինչու են ավիրել համակարգը։ Մեզ հաջողվեց պարզել, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, 2022թ. նոյեմբերին «մեկ անձից գնման միջոցով» ձեռք է բերվել ռուսական «Պեռվի պեչատնի դվոր» ընկերությունից։

Փաստացի ՀՀ քաղաքացու իդենտիֆիկացման թիվ 1 փաստաթուղթը վստահվել է մեր ռազմավարական դաշնակցին, ընդ որում՝ պայմանագրի անվանումն էլ եղել է «պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագիր»։ Ամենից ուշագրավն այն է, որ մատակարարված «ապրանքը», պարզվում է, «անորակ է», այն չի համապատասխանում տեխնիկական բնութագրին, դրանում անարգել են ՀՀ պետական խորհրդանշանը՝ զինանշանը։

Գետնին ընկած, տրորված դրոշի համար մաքսայինի շարքային աշխատակցին հեռացնող վարչապետը, թերեւս, տեղյակ չէ, որ ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում պատմական Հայաստանի թագավորություններից 4-ի զինանշանները ոսկեգույն են, մինչդեռ գործող անձնագրերում, տարբեր փաստաթղթերում թագավորությունների զինանշանները սպիտակ են։ Առհասարակ, զինանշանը՝ որպես պետական խորհրդանիշ, սահմանված է օրենքում, դրա պատկերի, կառուցվածքի, գույնի փոփոխությունը արգելվում է։ Ռուսական ընկերության հետ կնքած պայմանագրի տեխնիկական բնութագրում եւս նշված է, որ անձնագրերը պետք է տպագրել՝ ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրության եւ «ՀՀ քաղաքացու անձնագիրը հաստատելու մասին» Կառավարության թիվ 821 որոշման համաձայն եւ ՀՀ-ում ներկայումս տրամադրվող անձնագրերի նմուշին համապատասխան։

Դատելով պայմանագրի վերտառությունից, այն է՝ «ապրանքների մատակարարում»՝ կարելի է եզրակացնել, որ ռուսական ընկերությունը ընդամենը եղել է անձնագրերը վաճառող, և հայտնի էլ չէ, թե ՀՀ քաղաքացու անձնագիրը որտեղ է տպագրվել. արդյոք այդ ընկերությունը նման փաստաթուղթ արտադրելու միջազգային լիցենզիա ունեցե՞լ է, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում։ Կարճ ասած, պետությունն իր օրենքով սահմանված զինանշանի չափանիշները չի պահում, չի հետևում դրանց: Ու սա՝ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով. այդ երկրի մշակութակործան ձեռքը կարող է բռնել միայն մեր ուժեղ զինվորի ձեռքը. Արմինե Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Հրադադարը կարճատև է լինելու, դրանից հետո ռազմական գործողությունները շարունակվելու են

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ. «Հրապարակ»

16/05/2026
Մամուլի տեսություն

Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

07/05/2026
Մամուլի տեսություն

ՔՊ շարքերում խոր անորոշություն է. չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ»

07/05/2026
Հաջորդ գրառումը

Հրադադարը կարճատև է լինելու, դրանից հետո ռազմական գործողությունները շարունակվելու են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական