Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանից 80-ականներին եկածներին ստիպում են ազատել շենքը. «Հրապարակ»

07/02/2026
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հերթական սոցիալական սկանդալն է հասունանում Դարբնիկ գյուղում եւ պայթելու է կառավարության շենքի մոտ: Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում ապրող մոտ 45 փախստական, որոնք Ադրբեջանից ներգաղթել են 80-ականների վերջերին, պատրաստվում են մոտակա հինգշաբթի գնալ կառավարության շենքի մոտ՝ հույսով, որ գոնե այնտեղ իրենց ձայնը լսելի կդառնա նիկոլական իշխանության համար: 38 տարին բավարար չէր Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների համար, որ լուծեին առաջին արցախյան պատերազմի փախստականների հարցը: Ինչպես 38 տարի առաջ, նրանք այսօր էլ չունեն իրենց բնակարանը:

Ծվարել են Անդրանիկի 4-րդ փողոցում` «Քոլեջ» կոչվող շենքում, որը ՆԳՆ Միգրացիոն ծառայության բալանսում է, ասել է թե` պետական գույք է: Ով ինչպես կարողացել է, նորոգել է բնակարանը, կահավորել, սպասել է այն երջանիկ ժամանակներին, երբ իրեն թույլ կտան սեփականաշնորհել կացարանը: Դրա փոխարեն նախկին փախստականների զավակներին այցելել են «Օթեւան» կոչվող ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ստիպում են անհասկանալի պայմանագիր կնքել: Այս մասին «Հրապարակին» հայտնեցին «Քոլեջի» բնակիչները:

Պատմում է Աննա Եղիազարյանը, որի ծնողները փախստականներ են` Ադրբեջանից ներգաղթած. «2011 թվականից մեզ տվել են այդ բնակարանները, մենք ապրում ենք: Փետրվարի 4-ին եկել են այդ կազմակերպությունից ու մեզ ասում են, որ շենքը հանձնված է իրենց: Մեզ ինչ-որ պայմանագրեր են դեմ տալիս, ստիպում են, որ կնքենք՝ 1 տարի ժամկետով: Այդ պայմանագրում ոչինչ ի օգուտ բնակչի չկա գրված: Բոլոր բնակիչները խուճապահար են, անհանգստացած, որովհետեւ չգիտեն, թե մեկ տարի հետո ինչ կլինի իրենց հետ: Մենք՝ բոլորս, այդ բնակարանների համար ներդրում ունենք արած, վերանորոգել ենք, կահավորել ենք: Իսկ այդ պայմանագրերում գրված է, որ մենք իրավունք ունենք ապրելու, բայց բանալիները պետք է տանք իրենց, որ եթե խնդիրներ լինեն, կռիվ կամ մի բան, իրենք գան ու որոշեն, թե ով է մեղավոր, ու եթե լինեն խնդիրներ, իրենք մեզ կարող են հանել տներից: Ասում են՝ եթե անգամ չստորագրեք, օրենքի ուժով գալու ենք, ձեզ դուրս հանենք»:

2011 թվականին տրված փաստաթղթերում շեշտված է, որ փախստականներին բնակարանները հատկացվում են առանց սեփականության իրավունքի: Այժմ մարդիկ վախենում են, որ կմնան առանց կացարանի: Նրանք փորձում են զանգահարել «Օթեւան» ՊՈԱԿ տնօրենին, բայց նշված հեռախոսահամարները չեն պատասխանում: Փորձում են տնօրենին համացանցում գտնել, բայց այնտեղ, որպես «Օթեւանի» տնօրենի ԺՊ, նշված է ոմն Էդգար Փարվանյան, մինչդեռ իրենց պայմանագրերում այլ ԺՊ-ի անուն է՝ Ա. Հովհաննիսյան: «Մեզ բացարձակ արհամարհում են, եթե այսպես շարունակվի, մենք մյուս շաբաթ գալու ենք Փաշինյանի մոտ»,- ասում է նախկին փախստականների դուստր Աննա Եղիազարյանը:

«Կացարանի տրամադրման եւ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին» բնակիչներին առաջարկվող պայմանագրում նշված է. «Բնակիչը պարտավորվում է վերադարձնել կացարանը պայմանագրի գործողության ավարտին նույն վիճակում, հաշվի առնելով բնականոն մաշվածությունը»: Սա նշանակում է, որ մեկ տարուց, իսկ պայմանագրի ժամկետը մինչեւ 2027 թվականի փետրվարի 1-ն է, «Օթեւան» կազմակերպությունը կարող է պահանջել, որ մարդիկ դուրս գան տներից, եւ նրանք պարտավոր են կատարել պահանջը: Բնակչի պարտավորությունների թվում նշվում է կացարանի բանալին ՊՈԱԿ-ի տնօրինությանը հանձնելը: Այս նվաստացուցիչ պայմաններին բնակիչները, բնականաբար, չեն համաձայնում:

Աննա Եղիազարյանը հարեւանների հետ եղել է Դարբնիկի վարչական ղեկավար Դավիթ Գզիրյանի մոտ, սակայն վերջինս ասել է, որ ոչնչով չի կարող օգնել համագյուղացիներին, որ ինքն այդ շենքի հետ կապ չունի: «Հրապարակի» հետ զրույցում Դավիթ Գզիրյանն ասաց. «Այո, ես կապ չունեմ այդ խնդրի հետ: Գիտեմ, որ գալիս են, պայմանագրեր են կնքում, ես չգիտեմ՝ ինչ կարող եմ անել նրանց համար»:

Բացի արցախյան առաջին պատերազմի ժամանակների փախստականներից, այստեղ ապրում են նաեւ Սիրիայից, Իրաքից, այլ երկրներից ներգաղթածներ, ՆԳՆ լրատվության պատասխանատուները խոստացան պարզաբանել խնդիրը: Իսկ մինչ սպասում ենք նրանց պատասխանին, հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց, որով պետք է բարելավեր «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց» սոցիալական ծառայությունների մատուցման որակը:

Այն ժամանակ հայտարարեցին, թե նախատեսվում է ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին դուրս բերել ժամանակավոր տեղավորման կենտրոններից եւ ապահովել ժամանակավոր կացարաններով։ Ապա սոցապնախարարության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը լուծարվեց, եւ մարդկանց կացարաններով ապահովելու ծառայությունը դրվեց «Օթեւան» ՊՈԱԿ-ի վրա: Փաստորեն, այսպես է բարելավվում դժվարին իրավիճակներում հայտնվածների կյանքը, նրանցից խլում են իրենց օջախների բանալիները եւ զգուշացնում, որ մեկ տարի անց պատրաստ լինեն դուրս գալ տներից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փչացած հեռախոս» աշխատողներին

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»

18/04/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական