Ռուսաստանի Մոսկվայի մարզի Պլատանի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր մասնաշենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի։
Ռուսական Telegram ալիքները հայտնում են, որ հրդեհի տարածքն ընդլայնվել է մինչև 4500 քմ։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է նաեւ երկու հրշեջ ուղղաթիռ։
Հրդեհը պատել է ամբողջ շենքը։
Երկու մարդ մահացել է։ Նշվում է, որ նրանք ցած են նետվել այրվող շենքի 7-րդ հարկից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել, այն ամբողջությամբ ծխով է լցված։ Փլուզվել են շենքի ներսում գտնվող կառույցները։