Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական ճանապարհը, քանի որ համաձայն չեն միակողմանի կերպով տարածքները Ադրբեջանին հանձնելուն, որի հետեւանքով վտանգելու է Բաղանիսը եւ ոչ միայն Բաղանիսը։
Ոսկեպարի բնակիչները հավաքվել են, հայտարարել,որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել, քան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի որոշումն է։
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն։