Քպ-ն վերահաշվարկ է պահանջել բազմաթիվ ընտրատեղամասերում։ Ընդ որում՝ բոլոր այդ տեղամասերում ունեցել է թե՛ հանձնաժողովի անդամներ, թե՛ վստահված անձինք․ արձանագրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ երեկ ուշ գիշերին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է, որ Քպ-ն ձայների վերահաշվարկով որոշել է մի քանի հարյուր ձայն ավելացնել իր օգտին ու մեկ մանդատ խլել։ Նա կոչ է արել պատրաստ լինել պայքարի։
Ձայների վերահաշվարկի մասին ԿԸՀ հայտարությանը Ռուբեն Մելիքյանն արձագանքել է.
Այս լուրը զավեշտալի կհնչեր, եթե առավոտյան չլիներ ևս մեկ լուր։
Եվ այսպես, ըստ օդում կախված լուրերի՝ վերահաշվարկին ընդառաջ՝ քպ-ն հանձնաժողովի իր անդամների ու վստահված անձանց համար կազմակերպել է մաթեմատիկայի ինտենսիվ դասընթաց։ Քպ-ականներին կդասավանդեն թվաբանություն և հաշվողական հմտություն։