Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել. Քերոբյան

08/11/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման։

Վենչուրային և կորպորատիվ վենչուրային ֆոնդերը ֆինանսների աղբյուր են, որոնք ապահովում են ներդրումներ ստարտափներում, նորարարական նախագծերում` խթանելով տնտեսական աճը: Միջոցառման օրակարգը ներառում է ոլորտի վերաբերյալ կարևոր թեմաները՝ մասնավոր կապիտալի համաշխարհային շուկայի միտումները, մասնավոր կապիտալը՝ որպես այլընտրանքային ակտիվներ խելացի փողով ներդրումներ անելու համար:

Երկօրյա համաժողովի ամբողջ ընթացքում կաշխատի BDO Armenia-ի խումբը, որի մասնագետներն առաջնային խորհրդատվություն կմատուցեն ընկերություններին՝ հարկային և իրավական թեմաներով։

«Այլընտրանքային ներդրումների աղբյուրները կխթանեն փողի հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն՝ աջակցելով նորարար գաղափարներին, կբարձրացնեն արդյունավետությունը և հնարավորություն կստեղծեն ինստիտուցիոնալ կապիտալի կառավարման համար», – նշեց «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով համաժողովը, նշեց, որ նախարարությունն ու կառավարությունը նպատակ ունեն զարգացնել տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային շերտերը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքը ցույց է տվել, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Մարդիկ դիտարկում են նաև մասնավոր ներդրումային հնարավորությունները։ 

«Հայաստանում կան մեծ հնարավորություններ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։ Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն։ Ես հավաստիացնում եմ, որ ստեղծված են բոլոր նախապայմանները, որպեսզի մասնավոր ներդրումային ֆոնդերը Հայաստանում ծավալեն հաջող գործունեություն, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի այդ ֆոնդերի ձևավորմանը և հաջողությանը», – եզրափակեց Քերոբյանը։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լեյլա Ալիևան ու վագրի ձագը

Հաջորդ գրառումը

Աննա Հակոբյանն Իսլանդիայում է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Վեդիում մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել

06/05/2026
Հասարակություն

Կանդազը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

04/05/2026
Հասարակություն

Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում

30/04/2026
Հասարակություն

Կանադայում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումներ են անց կացվել

25/04/2026
Հաջորդ գրառումը

Աննա Հակոբյանն Իսլանդիայում է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական