Իրանի Գերագույն դատարանը չեղարկել է ռեփեր Թոմաջ Սալեհիի մահապատիժը. հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով նրա փաստաբանին։
«Իրանի Գերագույն դատարանը չեղյալ է համարել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիի մահապատիժը, որը բանտարկվել էր Մահսա Ամինիի մահվանը հաջորդած համազգային բողոքի ակցիաներին աջակցելու համար։ Սալեհիի մահապատժի դատավճիռը բեկանվել է»,- գրել է ռեփերի փաստաբան Ամիր Ռաիսյանը X սոցիալական ցանցում։
Ռայիսյանը հավելել է, որ Գերագույն դատարանը վերսկսել է դատաքննությունը: