Այսօր զոհվել է ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կողմից կռվող հայկական «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը։
Տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի հայերի միությունը՝ հղում անելով ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» Գորլովկա քաղաքային վարչակազմի ղեկավար Իվան Պրիխոդկոյին։
Գասպարյանը, ըստ տեղեկությունների, սպանվել է այսօր՝ հատուկ ռազմական գործողության տարածքում։





