Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պեմզաշենում սպանված կինն աշխատանքի չէր գնացել, տնօրենն անհանգստացել էր, զանգել հարեւանին, որն էլ մահացած էր գտել կնոջը. News.am

10/11/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պեմզաշենի իր տանը սպանված հայտնաբերված Զարինեն 2019 թվականի հունվարից աշխատում էր Պեմզաշենի առողջության կենտրոնում որպես համակարգչային օպերատոր։ Կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Զարինեն նախօրեին աշխատանքի չի գնացել, ինչը տարօրինակ է թվացել տնօրենին, որովհետեւ նա պունկտուալ աշխատող էր, եւ միշտ զգուշացնում էր տնօրենին, եթե աշխատանքի պետք է ներկայանար ուշացած։

«Ինձ համար արտառոց էր, որ Զարինեն ինձ չէր տեղեկացրել, որ չի գալու։ Մուտքագրում պետք է արվեր, օնլայն ուղեգիր կար վիրահատության։ Երբ եկան հիվանդները, քույրերին հարցրեցի՝ Զառան եկե՞լ է, ասացին՝ չէ, անմիջապես զանգեցի մի քանի անգամ, չպատասխանեց։ Հետո բուժքրոջն ասացի, որ զանգի ֆիզարձակուրդում գտնվող հաշվապահին, որի աղջիկը մտերիմ է Զառայի հետ, բայց հաշվապահի աղջիկը չէր պատասխանել։ Որոշեցինք զանգել դպրոց, որ ուսուցչուհին աշակերտուհուց ճշտի՝ մայրն ինչու չէ զանգերին պատասխանում, բայց իմացանք, որ Զառայի երեխաներն էլ դասի չեն գնացել։ Որոշեցինք զանգել հարեւանին, որ գնար դուռը խփեր, տեսներ՝ ուր է, ու հարեւանը գնացել էր, դուռը խփել, չէին բացել, կողքի հարեւաններին էին զանգել, նրանք էլ չին բացել, հետո միայն տան հետնամուտքի դուռը հրել են, ու մտել տուն ու տեսել էդ տեսարանը։ Զանգել էին բուժքրոջս, պատմել  տեսածների մասին, ու մեկ էլ լսեցի լացուկոծի ձայն, կաբինետիցս դուրս եկա ու ասացին, որ Զառան երեխաների հետ չկա»,– պատմեց Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ առաջին հերթին մտածել են, թե շմոլ գազի թունավորումից են մահացել Զարինեն ու նրա երկու անչափահաս երեխաները։

«Մարդու ուղեղն այլ բան չէր մտածի, մանավանդ, որ ինքը շատ խաղաղ էր, կոնֆլիկտային չէր, թշնամիներ չուներ։ Աշխատանքով ապրող մարդիկ էին։ Զարինեն կիրթ, բանիմաց, յուրահատուկ աղջիկ էր, պատրաստակամ, ակտիվ ու աշխատող։ Կես բառից հասկանում էր, մեր հիմնարկի աշխուժությունն էր»,– պատմեց Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրենը։

Վարդուհի Խաչատրյանի խոսքով՝ Զարինեն հոկտեմբերին արձակուրդում է եղել, նոյեմբերի 1–ից է վերադարձել աշխատանքի։ Նոյեմբերի 8–ին, երբ աշխատանքից ժամը 4–ին դուրս է եկել, ասել է՝ գնում է տուն, որ ապուր եփի։ Երեկոյան էլ զրուցել է հաշվապահի հետ, նորմալ տրամադրությամբ է եղել, արտառոց բան չի նկատվել նրա մոտ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նո՞ր հասկացար, որ Ալիեւը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությունը

Հաջորդ գրառումը

«Շուշա, դու ազատ ես» օդիոզ վերնագրով վավերագրական ֆիլմը ադրբեջանական քարոզչության հերթական հայատյաց արտադրանքն է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

«Շուշա, դու ազատ ես» օդիոզ վերնագրով վավերագրական ֆիլմը ադրբեջանական քարոզչության հերթական հայատյաց արտադրանքն է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական