«Մեզ առաջարկեցին, որպեսզի գնանք նոր պայմանագիր ստորագրենք, որով մտնելու ենք Սունդուկյան թատրոնի կազմի մեջ, բայց որևէ մեկը չի գնացել, ուստի բոլորի հետ պայմանագրերը լուծարել են։ Որևէ մեկս նոր պայմանագիր չենք կնքելու, մեր նախկին ասածները հո ստից բա՞ն չեն։
Մենք ունենք դիրքորոշում, ունենք մեր օջախը, որը, ի դեմս այս իշխանության, փորձում են կուլ տալ քաղաքական դրդապատճառներով։ Մեր միակ աշխատակիցը՝ մաքրուհին, որը համատեղությամբ նաև Սունդուկյան թատրոնում էր աշխատում, միայն նա է գնացել նոր պայմանագիր կնքել, քանի որ նախկինում էլ էր համատեղությամբ այնտեղ աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը։