Օրեր շարունակ Facebook սոցիալական ցանցում քննարկվում է բաց ու փակ վաճառակետերում կտրած կամ մասերի բաժանած ձմերուկ վաճառելու հարցը: Ըստ e-draft հարթակում տեղադրված օրենսդրական նախաձեռնության՝ կտրած ձմերուկի ու սեխի վաճառքն առաջիկայում կարող է արգելվել: Գործադրի առաջարկն է՝ կարգավորել հատապտղի վաճառքի ոլորտը՝ խուսափելու համար սննդային հավանական թունավորումներից:
Սննդաբան Դավիթ Պիպոյանն «Ազգ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ սննդի անվտանգությունն, իհարկե, կարեւոր է, բայց այդ հարցում կտրած ձմերուկի կամ սեխի ռիսկայությունն ամենավերջին տեղում է: «Եթե ռիսկայնության տեսանկյունից ենք դիտարկում, ապա պետք է սկսել ռեստորաններից կամ հանրային սննդի օբյեկտներից: Կամ, օրինակ, ուսումնասիրել, թե ինչ վիճակում են երշիկային արտադրանքի, պանրի ու կտրել ենթադրող սննդային առաջին սպառման այլ մթերքների շուկան»,- նշում է մեր զրուցակիցը:
Հարցի վերաբերյալ փորձեցինք նաեւ ձմերուկի ու սեխի վաճառքով զբաղվող վաճառականների տեսակետն իմանալ: Նրանք սակայն կտրուկ հրաժարվեցին խոսել: Պատճառն, ըստ էության, այն է, որ առաջարկվող օրենքը պտուղ վաճառողների սրտով է: Եվ եթե գործադրի նախագիծը միսուարյուն ստանա, ապա առեւտրականները հանգիստ խղճով կարող են մերժել գնորդի՝ ձմերուկը կտերլու, փորձելու, ապա նոր գնելու խնդրանքը: Եվ օրենքին հղում անելով՝ կարող են վաճառել անգամ վատ որակի պտուղը:
Սեւակ Վարդումյան