Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրամանատարը…

14/08/2022
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ժողովուրդը և հայկական պետականությունը թերևս ապրում է իր պատմության ամենավտանգավոր և ամենասարսափելի ժամանակաշրջանը: Թող տարօրինակ չհնչի, բայց դա փաստ է և իրականություն: Պատերազմնե՜ր. առաջին, երկրորդ ու վախենում ենք անգամ մտածել երրորդի մասին… Ապրում ենք խիստ պայթյունավտանգ և դյուրագրգիռ տարածաշրջանում, որտեղ ամեն առավոտ և ամեն երեկո տեսանելի ու անտես կրակոցներ են, իսկ վառոդի հոտից մրմռում են մեր աչքերը: Պատերազմ է՝ չավարտվող մի մղձավանջ:
Որքան էլ մենք մտածում ենք գեղեցիկ ու բարեկեցիկ ապագայի մասին, իբրև պետություն, մենք աչք պիտի գցենք անցյալի փառապանծ ճանապարհին, պետք է տեսնենք բառիս ամենալայն իմաստով հերոսության իդեալներին, որոնք իսկական մարտիկներ էին, իսկական պայքարի ու վրեժի օրինակներ, իսկական հրամանատարներ, և որոնց արյամբ էլ կերտվեցին թունդ հաղթանակներ:

Այդպիսի հերոսներից է Հովիկ Ազոյանը, որն իր թիկնեղ ուսերին կրեց պատերազմի իր բաժին ծանրությունը, անցավ հերոսական ուղի, եղավ իսկական հրամանատար: Հրամանատար, որ փոշիների ու խճերի մեջ ստեղծեց զորամասի դասագրքային մի օրինակ, որի մասին կերազեր անգամ ամենահզոր ու մարտունակ բանակը: Նա նվիրրյալ էր, բառի ամենաշքեղ իմաստով: Նրա շուրթերից շեփորի պես զնգում էին բարդագույն, բայցև հաղթանակ պարգևող հրամանները: Իր ձեռամբ և անմիջական հրամատարությամբ ստեղծվեց լեգենդար Սիսական ջոկատը, այնուհետև Սիսական գունդը, որի հիմնադիր հրամանատարն եղավ:      
Հովիկ Ազոյանն իր ջոկատով կռվել է ամենաթեժ կետերում, և իզուր չէր Վազգեն Սարգսյանն ասում, որ Սիսական գունդը Հայաստանի հանրապետության Շտապ օգնությունն է. որտեղ ամենաթեժ մարտն է, նրանք այնտեղ են:

Հայաստանի և Արցախի օրհասական պահին, երբ որոտում էին արկերը, Ազոյանը կարողացավ համախմբել իր պես տենդագին նվիրյալներին և ստեղծել ինքնապաշտպանական կամավորական ջոկատ:  Առաջին իսկ օրերից կարողացան ետ մղել թշնամու անկանոն հրոսակախմբերի հարձակումները: Մարտի դաշտում Ազոյանի ջոկատը մկրտվեց կանոնավոր գունդ դառնալու երդումով, որի լուսե պսակի տակ պիտի հավաքվեին տղաներ, որոնց գործն ու անունը պիտի դեռ երկար, շա՜տ երկար թնդար:
Այո՛, Վազգեն Սարգսյանը զուր չէր կոչում «Շտապ օգնություն»: Ազոյանի ավանդը շրջադարձային է եղել Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում: Նա մասնակցել է  Զանգելանի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Քելբաջարի շրջանների մարտական գործողություններին, ինչպես նաև եռանդուն մասնակցություն է ունեցել շատ քիչ խոսվող Գորիսի, Վայքի, Կապանի, Մեղրիի և Սիսիանի շրջանների սահամանամերձ բոլոր գյուղերի պաշտպանությանը:

Իրավամբ այդ թեժ կռիվներում նա դարձավ մարտական հրամանատար, պատրաստված սպա, որին պատերազմից հետո էլ սպասվում էր նոր ճանապարհ՝ արդեն կայացած զինվորականի, կռվի բովում եփված զինվորականի, պետություն-բանակ կազմավորող խոնարհ մարտիկներից մեկի ճանապարհ:

Հովիկ Ազոյանի լեգենդար ուղին, որ ռազմագիտության տեսանկյունից մինչ օրս էլ ուսուցանելի դասապլան է, մնաց անաղարտության մեջ. իր անվանն անհաղորդ անցան քաղաքական խարդավանքները, կուսակցական խժդժություններն ու բամբասանքի ամոթալի բծերը: Այդպիսինն էին Ազոյաններն առհասարակ:  Նրանք Արևմտյան Հայաստանի Բասենի անարատ ծնունդ էին, և ամեն մեկն  արժանի իր գործով և անունով կերտեց հայ նորագույն պատմության իրենց տողն ու էջը: Բասենցի Ազոյանը, որի ուսերին դրվեց ՀՀ հետախուզության ստեղծումն ու զարգացումը, Վրույր Ազոյանը, որ զոհվեց Աֆղանստանում՝ դիվանագիտական առաքելության ժամանակ և Վիլիկ Ազոյանը՝ մեծ ճանաչում ու սեր վաստակած հայորդի: Օրինակելի ընտանիք, և նույնքան օրինակելի զավակներ, որոնց անձնուրաց ավանդն անգնահատելի է:

Պատերազմից հետո Հովիկ Ազոյանը մինչ 2003 թվականը եղավ իր իսկ ստեղծած գնդի հրամանատարը: Սիսական գունդը միշտ եղել է կարգապահ և պատվելի գունդ Զինված Ուժերում և դա էր վկայում այն հանգամանքը, որ բոլորը ցանկանում էին ծառայել հենց այդ զորամասում: Ազոյանի բարոյական կերպարը կարծես ուղենիշ լիներ, և տղերքը, ինչպես պատերազմում, այնպես էլ խաղաղության ժամանակ իր հետ ուզում էին անցնել զինվորական ճանապարհ, որպեսզի… որպեսզի իմաստավոր և հիշարժան լիներ անցնելիք ուղին:
Այս է չնչին ակնարկը Ազոյանի ահռելի վաստակի մասին, որն ամեն տեսակ պարգևներից ու մեդալներից վեր է, և այս է ապրեցնելու իր ազնվական տոհմին:

Ծնունդդ շնորհավոր, հրամանատար, փառք ու պատիվ լեգենդար Սիսական գնդին, և մեր խոնարհումը քո անցած փառավոր ճանապարհին…

ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիային ու Ադրբեջանին պետք է ոչ թե ուղղակի կոմունիկացիա, որն ունեն Իրանի միջոցով, այլ պետք է այլ երկրների վերահսկողությունից դուրս ճանապարհ՝ հետագայում այն ամբողջապես իրենց տիրապետության տակ վերցնելու համար

Հաջորդ գրառումը

Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախն առհասարակ վերանալու է, եթե հանկարծ հայտնվեց Ադրբեջանի կազմում, սա շատ պարզ ճշմարտություն է

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Այսօր ԵԱՏՄ ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որում հստակ և լրջորեն զգուշացրին հայ հասարակությանը, որ կատակների ժամանակն անցել է։ Նրանք վերահաստատեցին,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական