Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են տարբեր ազգեր օգնում Թուրքիային աղետի ժամանակ։
Տեսանյութի մեջ Թուրքիային օգնություն ցուցաբերած երկրների փրկարարների նկարների վրա գրվում է այդ երկրի անունը և տվյալ երկրի ազգային լեզվով «շնորհակալություն» բառը։
Հայաստանի փրկարարների լուսանկարը եւս ներկայացվել է, որի վրա գրվում է «շնորհակալ եմ»։