Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում թմրամիջոցների շրջանառությունն աճել է 123,7 տոկոսով

01/04/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում 2023 թվականին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 5070՝ նախորդ տարվա 2266-ի դիմաց։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 2804-ով կամ 123.7 տոկոսով։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 1771-ով կամ 171.8 տոկոսով՝ կազմելով 2802՝ նախորդ տարվա 1031-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։ 

Նշվում է, որ 2023 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է և կազմել 17.5 տոկոս՝ նախորդ տարվա 37,9 տոկոսի դիմաց։ Նույն ժամանակահատվածում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 10,5 տոկոս՝ նախորդ տարվա 17,6 տոկոսի դիմաց:

«Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, նշված հանցատեսակի տարածվածության, դեպքերի հայտնաբերելիության, բացահայտման վիճակագրության արձանագրված ցուցանիշները՝ կայուն աճի տեսանկյունից, պայմանավորված են ինչպես քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքերում դրանք իրացնելու փաստով քրեական վարույթներ նախաձեռնելու ձևավորված պրակտիկայի առկայությամբ, այնպես էլ սոցիալական կայքերի, համացանցային հեռահաղորդակցության համակարգերի օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտմանը խոչընդոտող մի շարք գործոններով: Սակայն հարկ է նշել նաև, որ նույնիսկ արձանագրված դեպքերի, նախաձեռնված վարույթների նման աճի պայմաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության գրանցված դեպքերի քանակը չի արտացոլում իրական պատկերը:

Նշված վիճակագրական տվյալներից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի աճ, որն առանձին տարածքներում գերազանցում է 100 կամ նույնիսկ 300 տոկոսը։ Մարզերում, ի տարբերություն Երևան քաղաքի, դեպքերը համեմատաբար քիչ են, ինչը պայմանավորված է առավելապես բնակչության թվակազմով և կենտրոնացվածությամբ»,- նշված է գլխավոր դատախազության հաղորդման մեջ։

Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման համաձայն՝ նշված վիճակագրական տվյալները վկայում են, որ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսևորվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ «Բացահայտման առումով խիստ մտահոգիչ արդյունքներ են գրանցվել հատկապես Գեղարքունիքի մարզում․  2022 թվականին գրանցվել է բացահայտման 88.2 տոկոս, 2023 թվականին՝ 20.5 տոկոս, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100 տոկոսանոց արդյունք)։ Վայոց ձորի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 75 տոկոս արդյունք, 2023 թվականին՝ 22,2 տոկոս, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100 տոկոսանոց արդյունք։ Տավուշի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 100 տոկոսանոց արդյունք, 2023 թվականին՝ 50 տոկոս»,- ասված է գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

Հաջորդ գրառումը

Հուսով եմ՝ պետական մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման ծրագիրը շատ չի ուշանա, և որևէ երեխա մանկապարտեզում այլևս բռնության չի ենթարկվի. Աննա Ջավախյան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Հուսով եմ՝ պետական մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման ծրագիրը շատ չի ուշանա, և որևէ երեխա մանկապարտեզում այլևս բռնության չի ենթարկվի. Աննա Ջավախյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական