Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը այսօր երեկոյան աշխատանքային ընթրիքի է հրավիրել աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամնրեին։ Ընթրիքի ընթացքում, Հայաստանի նախագահը մոտեցել է սրահում դրված դաշնամուրին եւ հանպատրաստից նվագել։
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն այնքան է տպավորվել , որ այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա մասնավորապես նշել է. «Որոշ ճշմարտություն կա հայկական ասացվածքում՝ ծերության աչքերով ընկեր փնտրիր, իսկ երիտասարդի աչքերով՝ ձի։ Նախագահ Խաչատուրյանի այցը օգնել է ընդհանուր ընկերներ գտնելու, ինչպես նաեւ նորարարական գաղափարներ ունենալու հարցում: Երկու երկրներից ՏՏ, կիբերանվտանգության եւ տիեզերական տեխնոլոգիաների առաջատարները մասնակցել են աշխատանքային ընթրիքին Maarjamäe ամրոցում:
Երեկոն նաեւ իրական անակնկալներ մատուցեց. մի պահ պետք է բարձրացվեր «Էստոնիա» ռոյալի կափարիչը, եւ հայ գործընկերը պետք է կատարեր մի քանի վառ ստեղծագործություններ: Այսպիսով երեկոյի վերջում կարող էի բոլոր տաղանդավոր մարդկանց կենացը խմել ու նշել, որ իմ սիրած երաժշտական գործերից մեկը հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիոն» է:»։
Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Էստոնիայի նախագահի, վարչապետի, ՏՏ ոլորտի պատասխանատուների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Օրեր», Պրահա