Խոսքը Հարավային Կորեայի մասին է, որտեղ մարդիկ սննդի մեջ առ այսօր շան միս են օգտագործում։ Չորքոտանիների միսն ուտել արգելելու մտադրության մասին գրում է «Bloomberg»-ը։
Գործակալության տեղեկություններով՝ Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական ուժը», ողջունել է ընդդիմության՝ սննդի մեջ շան միս օգտագործելն արգելելու գաղափարն ու հարցը խորհրդարանի օրակարգ ներառել։
Լրատվականը ենթադրում է, որ նախագծին կողմ կքվերակեն թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, եւ դեկտեմբերի 9-ից հետո (հարցն այդ օրն է քննարկվելու) կարգելվի չորքոտանու մսի ցանկացած կիրառում։
Ս․Վ․