«Ես շատ կարևոր եմ համարում այն համակարգի ներդրումը, որը մենք իրականացնում ենք թոշակառուների հետ հարաբերություններում: Մենք այսպիսի համակարգ ենք ներդրել, որ թոշակառուները անկանխիկ եղանակով են ստանում և ոչ կանխիկ առևտրի որոշակի տոկոսը վերադարձվում է նրանց որպես հետվճար»,- ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կաևորում է կանխիկ վճարումների կրճատման քաղաքականությունը։
«Թոշակների ավելացման որոշում կկայացնենք 2023 թվականին, բայց կանխիկի կրճատման շրջանակում տեղավորվող այս քաղաքականությունը նույնպես թոշակի ավելացում է, և 2022 և 2023 թվականներին մենք երեք անգամ կենսաթոշակները փաստացի ավելացնում ենք, երկու անգամ հենց ուղիղ այդ անվան ներքո և մյուս անգամ արդեն անկանխիկ առևտրի շրջանառության միջոցով»,- ընդգծել է նա: