«Մեր իրականացրած փորձաքննություններից հետո 60-ից ավելի մասունքներ տարվել են այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննությունների և դրանք բոլորը նույնական պատասխան են ստացել, բայց այո, մենք ունենք դիակներ, որոնք, ցավոք սրտի նույնականացված են, բայց դեռ հողին չեն հանձնվել»,- պատերազմից հետո անհետ կորած համարվող կամ նույնականացման խնդիրների պատճառով դեռևս չհուղարկավորված մասունքների հետազոտության վերաբերյալ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Իսկ թե որքա՞ն է նույնականացված, բայց դեռ չհուղարկավորված մասունքների թիվը, նախարարը չի մանրամասնել։