Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կախովի գերեզմանոցներ․ Ֆիլիպիններում հանգուցյալին օդում են «թաղում»․ ՖՈՏՈՇԱՐՔ

11/05/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի բազմաթիվ երկրներում ընդունված է մահացած մարդուն հողին հանձնել, այնուհետ շիրմի վրա հիշատակը հավերժացնող գերազմանաքար, տապանաքար, խաչ կամ մեկ այլ խորհրդանիշ տեղադրել։ Բայց արի ու տես, Չինաստանում, Ինդոնեզիայում ու Ֆիլիպիններում բնակվող որոշ ազգություններ մահացածի աճյունը քարափներից, քարանձավներից, ժայռերից ու ձորերից են կախում։

Աշխարհի ամենահայտնի կախովի գերեզմանոցը Ֆիլիպինների Սագադա տարածաշրջանում է գտնվում։ Այստեղ ժամանակը ոչինչ չի փոխել, և առ այսօր տեղացիները հանգուցյալին ոչ թե հուղարկավորում, այլ ժայռից են կախում։

Սագադայի Էխո հովտում գտնվող կախովի գերեզմանոցը, հիմնադրված լեռներում բնակվող ֆիլիպինյան հնագույն իգորոտ ազգության կողմից, առ այսօր պահպանվում է, քանի որ այդ ազգի ներկայացուցիչները վստահ են՝ «բարեհաջող» հուղարկավորությունը նպաստում է  երիտասարդ սերնդի հոգևոր աճին ու զարգացմանը։

Հանգուցյալի հարազատներն երբեմն անգամ մահացածի դագաղը քարանձավի կամ ժայռի պատին են հենում, որպեսզի աճյունից հոսող հեղուկը քարերի մեջ կլանվի։ Այդկերպ, ըստ իգորոտների, մահացածի տաղադն ու բախտը չի կորչում, այլ շարունակում է ժայռի մեջ «ապրել»։

Հանգուցյալների դագաղը ծառի բնից է պատրաստվում։ Երբեմն մարդիկ կենդանության օրոք սեփական ձեռքերով այն արդեն իսկ պատրաստած են լինում։ Հանգուցյալին իր ընտանիքին բնորոշ գույներով ու նախշերով շորեր են հագցնում, որ հանդերձյալ աշխարհի մյուս հարազատները հեշտությամբ տարբերեն ու ճանաչեն նրան։

Իգորոտները կարծում են, որ դագաղը կախելով՝ հանգուցյալը երկնքին շատ ավելի մոտ է գտնվում, ինչն էլ նրան իր ընտանիքը վերևից տեսնելու ու հսկելու հնարավորություն կտա։ Իրականում, սակայն, մարդկանց օդի մեջ «հուղարկավորելու» առավել տրամաբանական պատճառն այն է, որ ֆիլիպինցիները խնայում են հողը՝ գերադասելով այն գյուղատնտեսական նպատակներով օգտագործել։

Ընդունենք, որ ներկայացվող կախովի գերեզմանոցը ոչ միայն արտառոց է, այլ նաև առեղծվային ու սարսռեցնող տրամադրություններ է փոխանցում։

Նյութը՝ BigPicture.ru-ի

Թարգմանեց Սևակ Վարդումյանը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը պետք է ունենա ներուժ, որն Ադրբեջանի մոտ կզրոյացնի ռազմական շանտաժով որևէ հարց լուծելու պատրանքը. այսօր, ցավոք, այդ ներուժը չկա. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նպատակն է էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ. փաստեր

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նպատակն է էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ. փաստեր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական