Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը» կոչ է արել Հռոմի Պապին աջակցել հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքին

31/07/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ուղղված նամակում կոչ է արել դիմել միջազգային հանրությանը՝ հայ փախստականներին տրամադրելու անհապաղ մարդասիրական օգնություն և պաշտպանություն՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ինքնությունը և հայրենիք վերադառնալու նրանց հիմնարար իրավունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նամակում միությունը նաև խնդրել է հրապարակային  դատապարտել Ադրբեջանին իր կատարած հանցագործությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության ոչնչացման համար։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» կարծիքով՝ Հռոմի Պապի կողմից այդ իրադարձությունների դատապարտումն ավելի մեծ ուշադրություն կառաջացնի Ադրբեջանի քայլերի նկատմամբ և առաջ կմղի վերջինիս պատասխանատվության ենթարկելու հանգամանքը։ 

«Մենք՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության անդամներս, խորը հարգանքով գրում ենք Ձեզ՝ ուշադրություն հրավիրելու Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների դժբախտ վիճակի և էթնիկ հայերի ու հայ քրիստոնեական-պատմական ժառանգության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և վանդալիզմի ծանր արարքների վրա։

Ձեր ձայնը՝ որպես աշխարհի միլիոնավոր մարդկանց հոգևոր առաջնորդ, արձագանքում է կարեկցանքի, արդարության և բարոյական հեղինակության հետ: Մենք ձգտում ենք անհապաղ ստանալ Ձեր աջակցությունը՝ հայ փախստականների իրավունքների պաշտպանության համար, ովքեր հակամարտության և Ադրբեջանի ագրեսիայի պատճառով բռնի կերպով տեղահանվել են իրենց նախնիների հողերից», – նշված է միության հղած նամակում։

Նամակում Միությունը հավելում է, որ վերջին բռնությունների և էսկալացիայի արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքով բազմաթիվ հայ ընտանիքներ ստիպված են եղել տեղահանվել իրենց հայրենիքից՝ զրկվելով անվտանգությունից և մշակութային ինքնությունից։ 

Բացի այս, Միությունն իր նամակում մատնանշում է, որ այժմ հայ ժողովուրդը հայկական քրիստոնեական ժառանգության՝ ներառյալ հսկայական պատմական և հոգևոր նշանակություն կրող եկեղեցիների, վանական համալիրների, հուշարձանների ոչնչացման ականատես է լինում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անի Իսպիրյանն ամեն ինչ արել է իմ հանձնարարությամբ. Քերոբյան

Հաջորդ գրառումը

Իրանը սպառնում է Հանիեյի մահվան վրեժը լուծել

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հասարակություն

37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում

23/05/2026
Հասարակություն

Գյումրիում ձերբակալվեն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ

23/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանը սպառնում է Հանիեյի մահվան վրեժը լուծել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական