Իտալիայի առողջապահության նախարարությունը 12 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, աֆրիկյան «Ներոն» անտիցիկլոնի պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարել։
Ցիկլոնը հանգեցրել է Ապենինյան թերակղզում ջերմաստիճանի կտրուկ աճի։
Օդերեւութաբանները զգուշացնում են, որ Հռոմում և Ֆլորենցիայում օդը կարող է տաքանալ մինչև 38 աստիճան։ Փորձագետների կարծիքով՝ այս թվերը կարող են ռեկորդային դառնալ օգոստոսի համար։