Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ եք իմ տաճարը քանդում. ուզում եք ասել՝ դուք ճիշտ եք ապրել հայրենիքի համար, իսկ ես սխա՞լ. Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ ՀՀ օրհներգը և զինանշանը փոխելու մասին

30/01/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանն այնքան անմխիթար վիճակում է և այնքան չլուծված հարցեր ունի, առաջնային լուծման կարիք ունեցող այնքան խնդիրներ կան, որ ՀՀ օրհներգը և զինանշանը փոխելը երկրորդական հարցեր են։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան այն գրառմանը, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, քննարկման առարկա պետք է դառնա ՀՀ զինանշանի փոփոխության հարցը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հազարավոր մարդիկ շարունակում են անապահով և անօթևան ապրել, ՀՀ իշխանությունը չի կարողանում ապահովել սեփական պետության և քաղաքացիների անվտանգությունը։

«Վաղը կարող է մեկը գա, իմ գրած երգերն էլ ցանկանա փոփոխության ենոթարկել։ Բայց այն, ինչ ես գրել և ստեղծագործել եմ, հենց այնպես չէ, ի վերուստ է։ Իմ ստեղծագործություններն իմ ապրած կյանքն ու ժամանակն են։

Հիմա ուզում եմ ասել, որ իրենք իրավունք չունեն ոչ մի բան փոփոխության ենթարկել։ Երկրորդ, եթե ուզում են ինչ-որ բան արարել կամ ստեղծագործել, խնդրեմ՝ թող ունենան համապատասխան մասնագետներ։ Եթե իրենց մոտ իրենց հարցադրումներ են ի հայտ եկել, թող նորն արարեն, հետո բերեն համեմատեն։

ՀՀ օրհներգի և զինանշանի փոփոխություն պետք չէ անել, ո՛չ մի փոփոխություն, որովհետև փոփոխություն անելու իրավունք չունեն, որովհետև դա տվյալ հեղինակի արարումն է։ Ով արարել է, գրել է օրհներգը, պատահական չի գրել։ Իրենց որ մնա (նկատի ունի գործող իշխանություններին՝ խմբ.), ընդհանրապես մեզ կբնաջնջեն»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե իշխանությունը ցանկանում է փոխել ՀՀ օրհներգը, նախ պետք է առաջարկի իր տարբերակը, այնուհետ համեմատի գործող օրհներգի հետ։

«Ներկայիս օրհներգը թող մնա իր տեղում, տարիներ ու դարեր հետո հստակ կլինի ամեն մարդու արածը։ Դա նույնն է, որ հեթանոսական դարաշրջանում բոլոր կոթողները վերացրեցին, թողեցին ընդամենը Գառնու տաճարը։ Բայց ինչի՞ համար. ուզում ես նոր տաճա՞ր կառուցել, ուրեմն նորովի քո գործն արա և բեր, դիր իմ գործի կողքին։ Սերունդները թող գան, իրենց վերլուծություններն անեն։

Այսօր իշխանությունը ձերն է և դրանից ելնելով՝ ուզում եք ինչ-որ բաներ ներկայացնել։ Բայց դա դեռ հարցի լուծում չէ։ Ես ճիշտ չեմ համարում, որ ՀՀ գործող օրհներգը փոխվի։ Եթե իրենք խնդիր են տեսնում ներկայիս օրհներգի մեջ, թող այն մնա որպես պատմություն, իսկ եթե ունեն ավելի նոր տարբերակ, թող ստեղծագործեն և բերեն համեմատեն։ Եթե ավելի լավը կլինի, թող լինի։ Ես կասեմ՝ թող իմ գրածը պատմությունը դնեն այս էջերի վրա, որ մնա որպես պատմություն՝ իմ  երունդների, իմ ազգի համար։

Ես ուզում եմ ասել՝ ինչո՞ւ եք իմ տաճարը քանդում, ուզում եք ասել՝ դուք ճիշտ եք, ես սխա՞լ։ Ուզում եք ասել՝ դուք ճիշտ եք պայքարել, ապրել հայրենիքի համար, իսկ ես սխա՞լ եմ ապրել։ Եթե թրով զինանշանն եմ ստեղծել, արդեն իսկ նվիրյալ հայ եմ»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Երաժշտի խոսքով՝ ոչ մի դեպքում չի կարելի բնաջնջել, փնովել, նսեմացնել կամ վիրավորել հինը։
«90-ականներին մեր նվիրյալ ֆիդայիները, օրինակի համար, նռնակ չունեին, այլ զինատեսակներով էին կռվում։ Ինչ է, պետք է ներկայացնենք, որ իրենք սխա՞լ են եղել, ճիշտ չե՞ն պաշտպանել հայրենիքը։

Ոչ մի բանի իրավունք չունեն ձեռք տալ, դա պատմություն է և իրականություն, մարդու նվիրումը՝ իր հասկացողությամբ և համոզմամբ։ Պետությունը պետք է առաջնային հարցերը լուծի, մյուս լուծումները պետք է մասնագետները տան»,- ամփոփեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ում գրել է. «Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի։ Այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է:

Իմ կարծիքով՝ մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», – գրել է Սիմոնյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ զռռում է, որ Փաշինյանին «քննադատող» ադրբեջանական հոդվածն էլ է շինծու

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակելու առաջարկին պատասխանել է կայուն զինադադարի առաջարկով

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակելու առաջարկին պատասխանել է կայուն զինադադարի առաջարկով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական