Ի՞նչ մասնագիտություն կունենար Եղիսաբեթ թագուհին, եթե չծնվեր թագավորական ընտանիքում: «Express» լրատվականն է գրում այս մասին՝ մեջբերելով թագավորական ընտանիքի կենսագիր Ջայլս Բրանդրետին:
«Նա մեծ ցանկություն ուներ կատակերգու կամ նմանակող դառնալ: Նրա ոգեշնչման աղբյուրները դերասան Ջորջ Ֆորմբին է եղել, որ առաջին անգամ Վինձորյան ամրոց է այցելել Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ: Դերասանի՝ թագավորական ընտանիք այցելությունից հետո Եղիսաբեթ թագուհին հաճախ էր վազում Ֆորմբիի մոտ ու կատարում «I’m Cleaning Windows» («Երբ պատուհաններն եմ լվանում») երգը»,- պատմել է Բրանդրետը:
Թագավորական ընտանիքի կենսագիրը հիշել է նաեւ, որ թագուհին բավական լավ էր նմանակում կենդանիներին, ինչպես նաեւ՝ խոսում էր բրիտանական տարբեր բարբառներով:
Ս.Վ.