Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մարդկանց զանգվածաբար տարհանում են դպրոցներից, առևտրի կենտրոններից և այլ օբյեկտներից. հայտնում է Sputnik-ը։
Շարունակվում է տարհանումը դպրոցներից, առևտրի կենտրոններից, հիվանդանոցներից, նույնիսկ մայրաքաղաքի ծննդատներից ու մանկապարտեզներից։
Այս որոշման պատճառն այն է, որ անհայտ անձինք հայտնել են, որ բազմաթիվ շինություններ ականապատված են։
Ղրղզստանի մայրաքաղաքի մի շարք տարածքներ շրջափակվել են, դեպքի վայրում աշխատում են իրավապահները։