Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում կոկորդիլոս է հայտնաբերվել։ Այդ մասին ՌԴ մայրաքաղաքի Դատախազության լրատվական ծառայությունն է տեղեկացնում։
Մոսկվայի Բնության դեպարտամենտին ու Դատախազությանը գիշերային ակումբում պահվող երկկենցաղի մասին մի տղամարդ է ահազանգել։ Դեպքի վայր մեկնած իրավապահներն ակումբում կառուցված ոչ մեծ չափերի տերարիում (երկկենցաղներ ու սողուններ պահելու հարմար վայր) են հայտնաբերել, ինչի մեջ Կայման տեսակի կոկորդիլոս է եղել։
Այդ պահին ակումբի տերը երկկենցաղ պահելու թույլտվություն-լիցենզիա չի ունեցել։ Ըստ Դատախազության՝ եթե քննությունը պարզի, որ թույլտվություն ենթադրող նմանատիպ փաստաթուղթ՝ լիցենզիա, ի սկզբանե էլ չի եղել, ապա երկկենցաղին «Վայրի կենդանիների վերականգնողական» կենտրոն կտեղափոխեն։
Ս․Վ․