Մասիսի քաղաքային գերեզմանատանն այսօր հուղարկավորվեցին արցախցի երկու մանուկներ։
Նրանց ադրբեջանցի զինվորներն են սպանել։
Միքայելը 10 տարեկան էր, Նվերը՝ 8։
Ղազարյան եղբայրներն Արցախի Սառնաղբյուր գյուղից էին։
Սեպտեմբերի 19-ին թշնամին մտել է գյուղ, սպանել 5 խաղաղ բնակչի, 15 հոգու վիրավորել, 4-ին՝ գերեվարել։