Արցախցի Միքայելն ու Նվերը հուղարկավորվել են Մասիսում

Մասիսի քաղաքային գերեզմանատանն այսօր հուղարկավորվեցին արցախցի երկու մանուկներ։
Նրանց ադրբեջանցի զինվորներն են սպանել։
Միքայելը 10 տարեկան էր, Նվերը՝ 8։
Ղազարյան եղբայրներն Արցախի Սառնաղբյուր գյուղից էին։
Սեպտեմբերի 19-ին թշնամին մտել է գյուղ, սպանել 5 խաղաղ բնակչի, 15 հոգու վիրավորել, 4-ին՝ գերեվարել։


