Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախից բռնագաղթածները կարող են դիմել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին

17/06/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներն արդեն կարող են դիմել  բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ Հունիսի 15-ից հայտերն ընդունվում են նոր գործարկված https://housing.socservice.am/ հարթակի միջոցով։ Հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։ 

«Հայտ ներկայացնելու գործընթացը բավական դյուրին է, սկզբում որևէ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա։ Ներկայացվում են բացառապես ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, ընդ որում, դրանց մի մասը ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ընտանիքի կազմը որոշում են ընտանիքի անդամները։ Եվ հենց այդ կազմով էլ կգեներացվի հավաստագիրը»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։ 

Հունիսի 15-ից դիմում են բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի ստանալու համար։ Հուլիսի 15-ից դիմում են անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր ստանալու համար։ Օգոստոսի 1-ից կարող են դիմել գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագիր ստանալու համար։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով։

Առաջին փուլում կարող են ընդգրկվել 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,  2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը։

«Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն։ Երրորդ փուլում կարող են ընդգրկվել մնացած բոլոր ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն եղել առաջին երկու փուլերում»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։ 

Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ ծրագրից օգտվել ցանկացողները կարող են հայտը ներկայացնել, նույնիսկ եթե իրենք դեռ ընտրած բնակարան կամ տուն չունեն։ Այս փուլում կարող են ստանալ հավաստագիրը, որն ուժի մեջ է լինելու մեկ տարի։ Այս փուլի դիմումներն ընդունվում են մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջ։ 

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում՝ կախված թե որ բնակավայրում է տունը ձեռք բերվում կամ կառուցվում։ Գայանե Ղարագյոզյանը խորհուրդ տվեց պոտենցիալ շահառուներին ծանոթանալ բնակավայրերի ցանկին։ Օրինակ՝ 5 մլն դրամի աջակցության համար սահմանված բնակավայրերի ցանկում են Գորիս, Բերդ քաղաքները, 4 մլն-ի դեպքում՝ Սիսիանը, Քաջարանը, Մեղրին և այլն։ Ցանկերը բավական ընդգրկուն են և հասանելի են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էջում։ 

Պետությունը ծրագրով գումարը տրամադրում է անհատույց։ Շահառուները որևէ լումա պարտավորված չեն լինելու վերադարձնելու։ Ծրագրի շահառու դառնալու համար ՀՀ քաղաքացիություն ունենալը պարտադիր է։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչի՞ համար զղջանք

Հաջորդ գրառումը

Չեմ սպասում, որ այսօրվա հավաքը լինելու է այն մասշտաբներով, ինչ հունիսի 12-ին. իհարկե, թեթև հրմշտոցը և բախումները չեն բացառվում. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

16/05/2026
Հասարակություն

Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել

16/05/2026
Հասարակություն

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

15/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Հաջորդ գրառումը

Չեմ սպասում, որ այսօրվա հավաքը լինելու է այն մասշտաբներով, ինչ հունիսի 12-ին. իհարկե, թեթև հրմշտոցը և բախումները չեն բացառվում. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական