48-ամյա ավստրալուհի Լիլիան Իպը, Վիկտորիա նահանգի անտառներում զբոսնելիս, մոլորվել ու կորցրել է հետդարձի ճանապարհը։ Մեքենան ցեխի մեջ է մնացել, իսկ նրա՝ օգնություն կանչող ձայնը մարդիկ միայն 5 օր հետո են լսել։ Այս մասին «The Washington Post»-ն է գրում։
Հենաշարժողական խնդիրների պատճառով 5 օր շարունակ մեքենայի կողքից հեռու չի գնացել։ Նրա մոտ կոնֆետներ ու մեկ շիշ գինի է եղել, ինչի շնորհիվ էլ գոյատևել է այդ օրերի ընթացքում։
Կինն արդեն համակերպված է եղել մտքի հետ, որ այդտեղից դուրս չի գալու։ Լրատվամիջոցներին պատմել է, որ անգամ հրաժեշտի նամակ է գրած եղել։
Ս․Վ