Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անպատրաստ մարդկանց կամայականության սկզբունքով  տանում-լցնում են դիրքեր, Ադրբեջանն էլ ինչ ուզում՝ անում է. Կարեն Վրթանեսյան

13/02/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանին ոչ թե պետք է ուժ ցույց տալ, այլ նախևառաջ ուժ պետք է ունենալ։ Իսկ վերջին երեք տարում հայկական կողմը ոչ միայն ուժ չի ցուցադրել, այլև ամեն ինչ արվել է, որպեսզի ՀՀ պաշտպանական ռեսուրսը քայքայվի, և հնարավորինս անմարտունակ բանակ ունենանք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ հերթական ագրեսիային։

«Հնարավորինս անմարտունակ բանակ ունենալն արվել է և՛ կադրային ջարդի, և՛ քարոզչության, և՛ շատ հախուռն-աբսուրդային որոշումներ կայացնելու միջոցով։ Խոսքը թե՛ սպառազինության, թե՛ ամրաշինական աշխատանքների մասին է։ Բացի այդ, ամեն անգամ, երբ թշնամին առաջ է եկել, ստեղծվել են նրա համար առավել բարենպաստ պայմաններ. օրինակ՝ հրաման է տրվել չկրակել ադրբեջանցիների ուղղությամբ, թշնամում երաշխիքներ են տրվել, որ ռազմական միջոցներով չեն փորձելու դիրք վերցնել, ինչն էլ թշնամին օգտագործել է այդ դիրքերը հանգիստ ամրացնելու, ճանապարհներ անցկացնելու համար»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետի խոսքով՝ բոլոր այս գործոններն, իրար վրա կուտակվելով, բերել են նրան, որ այսօր ՀՀ զինված ուժերը քայքայված, բարոյալքված և անհասկանալի երևույթ են դարձել։

«Սրանում դեր են խաղացել նաև 25-օրյա՝ իբր ուսումնավարժական հավաքները, իսկ իրականում անպատրաստ մարդկանց կամայականության սկզբունքով  տանում-լցնում են դիրքեր։ Այնպես որ, այս վիճակը բերում է նրան, որ Ադրբեջանն ինչ ուզում, այն էլ անում է։

Իսկ ահա ՊՆ-ի երեկվա հայտարարությանը, որ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է, և  հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության, աննախադեպ խայտառակություն էր։

Եթե այդ հայտարարությունը դիվանագիտական լեզվից թարգմանենք, ստացվում է, որ նույնիսկ հետաքննություն չկատարած՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն անուղղակիորեն ընդունեց հայկական կողմի մեղքը, դրան գումարած՝ թշնամուն նաև պատժելու սանկցիա տրվեց»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել է 4 անձ։ Ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ զոհվածներն են Էդուարդ Համլետի Հարությունյանը (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյանը (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյանը (1979 թ.) և
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը (1957 թ.)։

Հայկական կողմն ունի նաև մեկ վիրավոր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը, որը մնում է, ուժն է. պետք է ցույց տանք, որ մենք ևս ուժեղ ենք և կարող ենք ցանկացած պահի ուժ կիրառել. ռազմական փորձագետ

Հաջորդ գրառումը

«ԱԶԳ» շաբաթաթերթի ընթերցողներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փեսայի հայրը հրաժարվել է Ստոպայի ծառայություններից, պսակի կարգն իրականացրել է օծյալ քահանան

23/10/2025
Հասարակություն

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը

20/10/2025
Հասարակություն

Ոստիկանությունը նախազգուշացնում է քաղաքացիներին

20/10/2025
Հասարակություն

Մարտական նռնակ, ինքնաձիգ, հրազեն. նախապատրաստվել է սպանություն՝ վրեժի հողի վրա, երկու անձ կալանավորվել է

13/10/2025
Հաջորդ գրառումը

«ԱԶԳ» շաբաթաթերթի ընթերցողներին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական