Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անկյունը»՝ ձորեցու սրտի անկյունում

22/12/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տան հարսի հետ հաշտ-համերաշխ ապրելու մասին է պատմում Անիչկա տատը։

«Ամեն ինչ էլ սըվորեցրել եմ, բայց շերեփը դեռ իմ ձեռին ա»,- պատմում է Լոռու գյուղերից մեկի բնակչուհին ու քթի տակ «Մարգերի ոլոր» երգն ասում։

Ալավերդի համայնքի գործող միակ հեռուստատեսության՝ «Անկյուն + 3»-ի պատրաստած հազարավոր ռեպորտաժներից մեկի հերոսն է կյանքի 8 տասնամյակ բոլորած Անիչկան, որ խոսում է ամենայն հայոց բանաստեղծի՝ աշխարհով մեկ հանրահռչակած բարբառով, ներկայացնում ձորի մարդկանց վարքն ու բարքը։

25-ամյա հեռուստատեսության ճանապարհը հեշտ չի եղել․ տարիներ առաջ էլ մարզն ու մարզի հոգսերը չիմացող, չպատկերացնող երեւանյան տաքուկ կաբինետներում օր մեռցնող չինովնկների թեթեւ ձեռքով  ժամանակին մարզային ու տարածշրջանային սփռում ունեցող լրատվամիջոցն այսօր միայն էլեկտրոնային հարթակում է գործում՝ պահպանելով ուրույն ու ինքնատիպ ոճը, ձեռագիրն ու, իհարկե, լոռեցու պարզությունը։

Ավելի քան 10-ը տարի լրագրության ոլորտում եմ, աշխատել եմ հանրապետական մամուլում, տարբեր կայքերում, այժմ՝ նաեւ հեռուստաընկերությունում, եւ վստահաբար կարող եմ պնդել, որ այսօր հայ մարդու մասին որեւէ մեկը չի պատմում այնքան, որքան «Անկյուն»-ը։

 Հեռուստատեսության նկարահանող խմբերն ամենուր են՝ Ալավերդիից մինչեւ Նոյեմբերյան (երբեմն նաեւ Վրաստանի Մառնեուլիի շրջանի հայկական գյուղեր), Բերդից՝ Իջեւան ու Դիլիջան, Ստեփանավանից՝ Սպիտակ ու Տաշիր՝ պատմելու հայ գյուղացու, նրա հոգսերի ու մտորումների մասին։

 Էկրանին երեւացող «միամիտ» լոռեցիների իսկապես միամիտ զրույցներն են լրատվամիջոցի անկյունաքարը, որ Լոռվա ձորի մարդկանց նսիտուկացը, սուր միտքը, կտրող խոսքը, կենցաղն ու մշակույթը ցույց տալուց բացի՝ անդրադառնում է քաղաքական, մշակութային, հոգեւոր, սոցիալական եւ այլ թեմաների եւ խնդիրների ու ջանում դրանց լուծում տալ՝ տեղից հանելով երբեմն խոր թմբիրում մրափող պատկան մարմիններին։

Շնորհավոր տարեդարձդ, ձորեցու սրտի խոր անկյունում ծվարած «Անկյուն»։ Թող անխափան լինի ընթացքդ, եթերդ՝ հանրապետական սփռման։

 Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի և Ադրբեջանի սահմանի Աստարա հատվածում նոր տարանցիկ անցակետ կբացվի

Հաջորդ գրառումը

Բաբայանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է իր ցուցմունքը հայտնվել Գուրգեն Ներսիսյանի ձեռքում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

16/05/2026
Հասարակություն

Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել

16/05/2026
Հասարակություն

Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

15/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Հաջորդ գրառումը

Բաբայանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է իր ցուցմունքը հայտնվել Գուրգեն Ներսիսյանի ձեռքում. «Հրապարակ»

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական