Գերմանացի հնագետներն ավելի քան 3000 տարեկան բրոնզե սուր են հայտնաբերել: Այս մասին գերմանական լարտվամիջոցներն են տեղեկացնում:
Ութանիստ սուրը ութանկյուն կոթ ունի: Բավարիայի Հուշարձանների պահպանության պետական ծառայության ղեկավար Մաթիաս Պֆայլան հայտարարել է, որ սուրը հրաշալիորեն պահպանվել է, ինչը հնագիտության մեջ քիչ է հանդիպում:
Հնագետները սառը զենքը հայտնաբերել են բավարիական Ներդլինգեն քաղաքում՝ պեղումներ կատարելիս: Մասնագետներն այժմ փորձում են պարզել, թե այն որտեղ է պատրաստված եղել եւ ում է պատկանել:
Ս․Վ․