Օրեր առաջ հենակետում այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է, այս մասին տեղեկացրել են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը:
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Զինծառայողն այրվածքներն ստացել էր մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։