Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է

Օրեր առաջ հենակետում այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է, այս մասին  տեղեկացրել են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը:

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Զինծառայողն այրվածքներն ստացել էր մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։