Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն ոչ միայն հետևողական չէ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների և ժողովրդավարության հետընթացի նկատմամբ, այլև սեղմում է Բաքվի արյունոտ բռնապետի ձեռքը

07/05/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի խումբ քաղաքացիներ AntiFake.am-ի խմբագրակազմի հետ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանության մոտ` hաջակցություն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի, որոնք արդեն 47 օր է անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար: Այս մասին հայտնում են AntiFake.am-ից․

«Ակցիայի մասնակից Դավիթ Ֆիդանյանը նշել է, որ դեսպան Քրիստինա Քվինը չի արձագանքել քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակին: Ֆիդանյանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Crazy Son of bitch» էր անվանել ՌԴ նախագահ Պուտինին, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ոչ պակաս սուր բառապաշար է օգտագործել իր ընդդիմախոսների նկատմամբ` «Dumb Son of Bitch», «Sleeping Son of Bitch» և այլն:

«Տիկին դեսպան, եթե փաշինյանական ռեժիմի տրամաբանությամբ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, ովքեր ընդամենը փոդքասթի շրջանակներում քննադատել են երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող պատուհասի քաղաքականությունը, խուլիգաններ են, արդյո՞ք ԱՄՆ նախագահները նույնպես խուլիգաններ են: Եթե ոչ, ապա ինչու՞ եք Դուք շարունակում լռել ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշումների դեպքերի մասին»,- նշել է Ֆիդանյանը:

Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո:

Հատկանշական է, որ միջազգային այն կազմակերպությունները և կառույցները, որոնք նախկինում առիթը բաց չէին թողնում Հայաստանի ժողովրդավարության հետընթացի, խոսքի ազատության սահմանափակումների, քաղաքական բանտարկյալների, քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ անելու համար, հրապարակային որևէ հայտարարություն չեն անում մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային դեմքերին քննադատության համար անազատության մեջ պահելու կապակցությամբ։ Այդ կառույցների թվում առաջամարտիկ Հայստանում ԱՄՆ դեսպանությունը նույնպես հրապարակայնորեն չի արձագանքում տեղի ունեցողին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի արձագանքել ՀՀ-ում քաղաքական հայացքների համար հետապնդվող Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սղաթելյանի անազատության մեջ պահվելու դեպքերին։ ԱՄՆ դեսպանը չի արձագանքել նաև վերջին շրջանում ոստիկանական բռնություններին և հատկապես քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին:

ԱՄՆ-ն ոչ միայն հետևողական չէ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների և ժողովրդավարության հետընթացի նկատմամբ, այլև սեղմում է Բաքվի արյունոտ բռնապետի ձեռքը: Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է օկուպացված Շուշի: Լիբբին, ով այցելել էր Ալիևի կողմից օկուպացված Արցախ, լռում է նույն այդ ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտման և մինչև այսօր շարունակվող հայկական մշակութային ցեղասպանության մասին: Լիբբին նաև լռում է Բաքվի բանտերում տանջվող հայ ռազմագերների և հայ ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների հարցերի մասին:

Ուստի, ակցիայի մասնակիցները Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ պահանջել են դադարել լռել Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, ազատ խոսքի նկատմամբ հալածանքների վերաբերյալ և պահանջել են խոսքի ազատության իրավունքի վերականգնման, ինչպես նաև ռեժիմի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումները վերջ տալու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։ Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև գործուն միջամտություն ունենալ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների և հայ ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների շուտափույթ ազատ արձակման հարցում»,- նշված է խմբագրության հաղորդագրության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Ես Նիկոլն եմ…. Փաշինյան չէ, Ղուկասյան

Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐՈՒՆ ՄԻՋԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Այստեղ Ձեզ բոլորը սիրում են, մի 70-80%-ը հաստատ սիրում է. Արթուր Աբրահամը՝ Փաշինյանին հրավիրեց իրենց տուն

20/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐՈՒՆ ՄԻՋԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական