Ամերիկյան Apple ընկերության հիմնադիրներից մեկը՝ 73-ամյա Սթիվ Վոզնյակը, հոսպիտալացվել է Մեխիկոյում, հայտնում են TMZ-ը և El Sol De Mexico-ը։ Պատճառը կարող է լինել իշեմիկ ինսուլտը:
Վոզնյակը ժամանել է Մեքսիկա՝ մասնակցելու Համաշխարհային բիզնես ֆորումին, նա պետք է ելույթ ունենար նախօրեին, սակայն կազմակերպիչները հայտարարեցին չեղարկման մասին «առողջական պատճառներով»։
Մեքսիկական ForoTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վոզնյակը ինսուլտ է տարել։ Ձեռնարկատերը ՄՌՏ հետազոտության է ենթարկվել, նրա վիճակը գնահատվում է կայուն, գրում է El Tempo-ն։