2023 թվականի hունվար-հունիս ամիսների ընթացքում ավելի քան 5000 զանգ և այց ենք ունեցել անհետ կորած անձանց ընտանիքների կողմից։ Այս մասին հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը։
«2 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհետ կորած հարազատների ճակատագիրը պարզելու հարցով և բացել որոնման հայտեր։ 7 ընտանիք պարզել է իրենց հարազատների ճակատագրերը։
Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 298 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։